Այսօր լրանում է Խորհրդային Միության կրկնակի հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, հայ մեծ զորահրամանատար Համազասպ Բաբաջանյան-ի ծննդյան 120-ամյակը։
Նա երկու անգամ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով և հետպատերազմյան տարիներին նշանակվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ։
Այս առիթով այսօր Ռուսական տան աշխատակիցները` ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, մասնակցել են մարշալ Բաբաջանյանի հուշարձանին ծաղիկներ դնելու հանդիսավոր արարողությանը:
120-ամյակը առիթ է՝
վերհիշելու նրա ռազմական ուղին,
արժևորելու հայ զինվորականի ներդրումը համաշխարհային պատերազմի պատմության մեջ:
Նշվում է «Համահայկական ճակատ» կուսակցության հաղորդագրության մեջ




































