2015-ին անցկացված հանրաքվեով եկեղեցուն առնչվող սահմանադրական կարգավորումը կրճատվել է

Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ Սահմանադրության փոխհարաբերությունը. 2005–2015 թվականների համատեքստում։
Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում ծավալված լայնածավալ հետապնդումների համատեքստում սահմանադրության ուսումնասիրուրունը բացահայտում է մտահոգիչ մի իրողություն։ Արդյունքները ցույց են տալիս, որ այս գործընթացների խորքային արմատները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու և Արցախի կորստին հանգեցրած քաղաքական զարգացումների համատեղ պատճառահետևանքային կապերը պետք է փնտրել 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում։
2005 թվականի նոյեմբերի 27-ին անցկացված հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրությունում եկեղեցուն առնչվող կարգավորումը ամրագրվել է 8.1 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 8.1
Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Այս ձևակերպումը ընդգծում էր թե եկեղեցու ինքնուրույնությունը, թե կրոնական կազմակերպությունների ազատ գործունեության իրավունքը, ինչպես նաև հանրային պատասխանատվությունը եկեղեցու նկատմամբ կատարվող գործողությունների համար։
Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքում եկեղեցուն առնչվող սահմանադրական կարգավորումը կրճատվել և ամրագրվել է 18-րդ հոդվածում՝ հետևյալ ձևակերպմամբ.
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Ակնհայտորեն Սահմանադրությունից դուրս է մնացել կարևորագույն ձևակերպումը՝ «եկեղեցին անջատ է պետությունից», ինչը իր հերթին, ըստ էության, իշխանություններին հնարավորություն տվեց իրականացնել, հավանաբար կոմպրոմատների ճնշման ներքո, իրենց կողմ անցած եկեղեցականների մասնակցությամբ «կրկեսային» բեմադրություններ։
Հազարամյակներ գոյություն ունեցող և հաստատված ինստիտուտը՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու, պատվով կհաղթահարի այս ժամանակաշրջանում տեղի ունեցած փորձություններին։
Միաժամանակ, կարևոր է հարց բարձրացնել՝ որքան կշարունակվեն հայ ժողովրդի նվաստացումները և ով կկրի դրա համար պատմական և քրեական պատասխանատվությունը, քանի որ նախկինում հաճախ կիրառված «ժողովուրդն է մեղավոր» ձևակերպումը այսօր կորցրել է իր արդիականությունը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
21.02.2026թ.

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն