Կրեմլում կասկածում են, որ ՀՀ-ն կկարողանա միաժամանակ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ լինել

Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիության (ԵՄ), և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Հիպոթետիկորեն երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն ուղղակի անհնար է։ Այստեղ մի մաքսային տարածք է, ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մի գոտի, այնտեղ՝ այլ նորմեր», — ասել է […]

Ատոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար

Նախորդ տարեվերջին կառավարության համապատասխան որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր  կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմամբ մինչև ատոմակայանի շահագործման հանձնելը։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Արդեն կա հաստատված բյուջեն, աստիճացուցակ, առաջիկայում համալրումներ կանենք: Ժամկետի մասով առավելագույն […]

Զուրաբիշվիլին Թբիլիսիում ներկայացրել է նոր գրասենյակը և ասել, որ այնտեղ կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում ներկայացրել է նոր գրասենյակը և ասել, որ այնտեղ կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Այսօր ես ուզում եմ ձեզ ընդունել այս նոր գրասենյակում, որը Օրբելիանի պալատի (նախագահական նստավայր-Խմբ.) շարունակությունն է, բայց այստեղ է նրա հոգին ու ոգին և նախագահի գործառույթները կշարունակվեն այստեղ»,- ասել է […]

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 15 մարդ ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք […]

Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան

Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի միջոցով: Այս մասին այսօր՝ հունվարի ,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Նա դրական համարեց թոշակները քարտով տրամադրելու որոշումը, քանի որ թոշակը կանխիկ ստանալու բարդություններ այլևս չկա։ «Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն՝ ինչ-որ մեիկը կանխիկ թոշակը հաշվում, բերում […]

Սա ոչ թե քեշբեք է, այլ թոշակի բարձրացում, որովհետեւ միևնույն է, ծախսերի զգալի մասն անկանխիկ են անելու. փոխվարչապետ

Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առեւտրի ավելացման զգալի մասը ինտերնետ առևտուրն է տարել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք սկզբնական դիզայնում մտածում էինք, որ կենսաթոշակառուները պետք է պոստերմինալով առևտուր անեն, բայց տեսանք, որ ինտերնետով է առևտուր արվում։ Դա նշանակում է, որ ամեն դեպքում այս ձևով մարդը հնարավորություն է աստանում ապրանքը և […]

Դպրոցի ցնցուղի հետ կապված ուսումնասիրություններ են եղել. ԿԳՄՍՆ-ն և քաղշինկոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել. ՊՎԾ պետ

Ստուգումներ իրականացրել ենք այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: «5 մարզադպրոցի մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ […]

Երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Իրանի ԱԽ քարտուղարը՝ Արմեն Գրիգորյանին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն […]

Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու […]

Արամ Ա. կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել Լոս Անջելեսում բռնկված հրդեհի հետևանքների վերաբերյալ և տեղեկացրել՝ հայկական եկեղեցիները բաց են բոլոր ցանկացողների համար

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են. «Անցնող ժամերու ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մի քանի առիթներով կապ հաստատեց Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեանի հետ եւ իր մտահոգութիւնը յայտնեց Լոս Անճելոսի մէջ ծայր առած հսկայ հրդեհի հետեւանքներուն ի տես։ Նորին Սրբութիւնը յատկապէս հետաքրքրուեցաւ մեր ժողովուրդի զաւակներուն ու անոնց բնակարաններուն […]

Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին

Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։ Բրյուսելում իր հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ: Նա հույս է հայտնել, […]

«Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությանը մեղադրեց վճռականության պակասի մեջ։ «Մեր խնդիրն է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը հաղթահարել, բայց ո՞նց, ո՞նց հաղթահարենք։ Մարդը լսում, ասում է՝ «կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարի, էս ինչ լավ բան ա արել, հլը դիվանս բերեք, երկու դիվանը քանդենք, մեկը հավաքենք, որ ավելի հարմար պառկենք, հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու […]

Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան, այս մասին Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2. Արեւմտյան Հայաստանն Արմավիրն […]

Մենք մեղավո՞ր ենք, որ թոշակը կրկնապատկել ենք, դարձել է 36,000 դրամ, թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց դառնար 375,000 դրամ. Փաշինյան

Մեր թոշակառուներն իրենց առևտրի 11 միլիարդ դրամն արել են անկանխիկ եղանակովն ինչը բոլորս պատկերացնում ենք, թե դա ինչ ծավալ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ սա իսկապես մեր հաջողված որոշումներից մեկն է, և թվերը դա են ցույց տալիս:  Այս վերջերս մի խորհրդակցության ժամանակ այդպիսի մի միտք հնչեց, […]

Մարդիկ Ջերմուկում կոֆե խմելու փոխարեն նախընտրում են գնալ Հռոմ և սա բարեկեցության արդյունք է. Նիկոլ Փաշինյան

Այդ ինչից է, որ մարդիկ սկսեցին այդքան մեծ քանակությամբ ուղևորվել Եվրոպայի միություն, սա հարց է, որ եթե մենք չասենք, ուրիշ ոչ մեկը չի ասի։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա մի քանի բանի նշան է։ Ինչքան էլ մեզ քննադատեն, համարեն դա մեր ամենախոցելի տեղը, առաջինը, սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունքն է, […]

Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի Արցախից տեղահանվածներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով Արտաշատ քաղաքում անշարժ գույքը տրվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ֆոնդ ԼՂ-ից տեղահանվածներին սոցիալական կացարաններում տեղավորելու նպատակով: Խոսքն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց թիվ 32/1 հասցեում գտնվող Ակադեմիայի շենքի մասին է: Դրա վերաբերյալ առկա է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանձնարարականը:

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման նախագծում նշվում է, որ վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների շրջանում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։ Նշենք, որ Հայաստանում […]

Այս որոշումը դեռ չի նշանակում անդամակցություն ԵՄ-ին, անհրաժեշտ է հանրաքվե. կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու օրինագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։ «Կառավարության դիրքորոշումն այն է, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե ինչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելը չի կարող լինել օրենքի և կառավարության որոշման մակարդակով: Այդ […]

Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է

Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը: Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների […]

Թուրք-ադրբեջանական տանդեմին կարող է հակազդել հայ-ռուսական ռազմական դաշինքը

ՀՀ-ն ստիպված է գնել զինատեսակներ պաշտպանության համար։ Մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է փոխադարձ ռազմական օգնության մասին պայմանագիր։ Նույնատիպ պայմանագիր առկա է նաև ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև։ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և Էրեբունիի ավիաբազան պետք է պահպանեն իրենց ներկայությունը ՀՀ-ում։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ […]

Ալիևի ռեժիմն օգտագործում է Փաշինյանի պարտվողական կեցվածքն ու սպառնում է հայ ազգին

Ադրբեջանի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ և զենքերի գնման վրա ծախսվող գումարներն ավելի լավ էր ուղղել այդ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Սակայն պետք է նշել, որ զենքերի գնումն Ադրբեջանում ամենակոռումպացված ոլորտներից է։ Սակայն ադրբեջանական ռեժիմի հիմնական թիրախներից մեկն անգամ Հայաստանը չէ, այլ հյուսիսային Իրանը, որը Բաքվում անվանում են Հարավային Ադրբեջան։ Այդ […]