Զուրաբիշվիլին Թբիլիսիում ներկայացրել է նոր գրասենյակը և ասել, որ այնտեղ կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում ներկայացրել է նոր գրասենյակը և ասել, որ այնտեղ կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես ուզում եմ ձեզ ընդունել այս նոր գրասենյակում, որը Օրբելիանի պալատի (նախագահական նստավայր-Խմբ.) շարունակությունն է, բայց այստեղ է նրա հոգին ու ոգին և նախագահի գործառույթները կշարունակվեն այստեղ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որից ելքը կրկնակի խորհրդարանական ընտրություններ նշանակելն է։ Զուրաբիշվիլին ասել է, որ հանդիպելու է Վրաստանի բնակչության հետ, մասնավորապես, հունվարի 10-ին գնալու է երկրի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաք։

«Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ»,- ճեպազրույցում նշել է նա։

Զուրաբիշվիլիի գրասենյակը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ Չովելիձեի փողոցում։ Ճեպազրույցի ժամանակ նրա հետևում, Վրաստանի և Եվրամիության դրոշներից բացի, դրված էր նախագահական ստանդարտը։

Դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

Սրանք առաջին անուղղակի նախագահական ընտրություններն էին Վրաստանում։ Երդմնակալությանը զուգահեռ Զուրաբիշվիլին նախագահական նստավայրի բակում ելույթ է ունեցել աջակիցների ներկայությամբ և հայտարարել, որ լքում է այն, բայց շարունակելու է իր քաղաքական պայքարը։

Զուրաբիշվիլին չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և իրեն համարում է միակ լեգիտիմ նախագահը։

Ալիևը Փաշինյանից ինչ ուզի կտա, սպասենք նաև պայմանավորված պատերազմի. հարցախույզ

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելու նախագիծը Կառավարությունն ընդունեց (տեսանյութ)

Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը