Ռուսական ալիքներից մեկն արգելափակելուց հետո մեր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ կոնտենտ չի արտադրվել. ԲՏԱ նախարար

Ինչպես գիտեք հայկական կողմը ստիպված եղավ արգելափակել ռուսական հեռուստաալիքներից մեկը՝ մեր մի քանի նախազգուշացումներից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Դրանից հետո ունենք արձանագրված զրո դեպք, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող որևէ ռուսական կամ օտարերկրյա որևէ հեռուստաալիքով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող, Հայաստանի Հանրապետության և իր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ որևէ հեռուստակոնտենտ արտադրված լինի։

Այս իմաստով պետք է ասեմ, որ թեև միջպետական համաձայնագիրն ինստիտուցիոնալ առումով սա չի կարգավորում, սակայն մեր ռուս գործընկերների հետ մենք այս պահին հասել ենք նրան, որ որևէ նմանօրինակ բովանդակությամբ դեպք չի արձանագրվել։  Ես հիմա չեմ կարող ասել, եթե կրկին նման խախտումներ արձանագրվեն, որքան կտրուկ կլինեն մեր քայլերը, բայց մենք  այս իմաստով բավարարված ենք, որ մեզ համար որևէ  անընդունելի կոնտենտ չի մատուցվում հայ հեռուստադիտողին:  Բայց այնուամենայնիվ համարում ենք, որովհետև մենք նաև ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից ենք»,- ասաց նա:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին