Փաշինյանը կատարում է թուրքերի երազանքը՝ փակելով Հայ Դատի թեման

Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կատարում է թուրքերի երազանքը՝փակելով Հայ Դատի թեման։ Փաշինյանի համար Արևմտյան Հայաստանը՝Վանը, Կարսը և Էրզրումը չեն՝այլ ՀՀ մարզերը։ Դա նշանակում է, որ նա մեսիջ է հղում Էրդողանին և թուրք ազգայնականներին, որ Արևմտյան Հայաստանի էջը փակված է՝ՀՀ-ն իր օրոք տարածքային պահանջներ չի ներկայացնելու Թուրքիային՝փակելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ու Հայդ Դատը։

Փաշինյանն ու թիմը սպասարկում էր թուրք-ադրբեջանական պանթուրքական օրակարգ։ Դա արդեն բացահայտ են անում, քանի որ ՀՀ քաղաքացիներն անտարբեր են և քաղաքականապես պասիվ և չեն պայքարում այս թրքամետ իշխանությունների հեռացման համար։

Հեծանիվի սիրահարը խաչ է քաշում նաև հայկական Սփյուռքի վրա, քանի որ Սփյուռքը տասնամյակներ շարունակ պայքարում է ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման համար։

Փաշինյանն այս հայտարարությամբ խզում է նաև Հայաստան-Սփյուռք կապը, ինչը բխում է թուրքերի և ադրբեջանցիների շահերից։

Հայկական Սփյուռքը միշտ զգալի գործոն էր՝Թուրքիային և Ադրբեջանին միջազգային հարթակներում զսպելու առումով՝հայկական լոբբին ազդեցիկ է նաև ԱՄՆ-ում։

Փաշինյանն ու թիմը մոռացության են մատնում հայոց պատմությունը, հայկական պատմական հողերն ու հանուն հայ-թուրքական սահմանի բացման պատրաստ են կյանքի կոչել Էրդողանի և Ալիևի պանթուրքական օրակարգը։

Փաշինյանի իշխանությունը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին և Արևմուտքին։ Թուրքերը փակում են Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերը, իսկ Արևմուտքը՝թուրք-ադրբեջանական ազդեցության ավելացման միջոցով ՀՀ-ից փորձելու է դուրս հանել ՌԴ-ին։

Հայոց պետականությունը մեծ տեմպերով գլորվում է անդունդը՝փրկությունը հայ ազգի նոր Սարդարապատն՝իշխանափոխության տեսքով։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին