Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև

Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունն իր հետևում ուկրաինական հիանալի փորձն ունի»,- ասել է նա  РИА Новости-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնաց Հայաստանին պատերազմով, կասկածի տակ դրեց Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև նշեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը «պետք է և կբացվի»։

Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն փորձում է Երեւանին ագրեսիվ հռետորաբանության հրահրել։

Ալիևը Փաշինյանից ինչ ուզի կտա, սպասենք նաև պայմանավորված պատերազմի. հարցախույզ

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելու նախագիծը Կառավարությունն ընդունեց (տեսանյութ)

Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը