Դպրոցի ցնցուղի հետ կապված ուսումնասիրություններ են եղել. ԿԳՄՍՆ-ն և քաղշինկոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել. ՊՎԾ պետ

Ստուգումներ իրականացրել ենք այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«5 մարզադպրոցի մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ Ինչ վերաբերում է ցնցուղին և ուռճացված գնագոյացմանը, մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաև զեկուցել ենք վարչապետին։ Առաջարկներ են ներկայացվել հանձնարարականներ տալու լիազոր մարմիններին, գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ և որոշ ընթացակարգերի լավարկման առաջարկներ ենք արել»,-նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով,  ԿԳՄՍՆ-ն և քաղաքաշինության կոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել և պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները։

«Արդյունքում ունեինք նվազագույն որակ և առավելագույն վաճառքի գին ներկայացված փաստաթղթավորում։ Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում»,-ասաց  Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը անցած տարի մարզային այցերի ընթացքում այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:

Մասնավորապես, Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում»:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին