Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան

Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի միջոցով: Այս մասին այսօր՝ հունվարի ,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա դրական համարեց թոշակները քարտով տրամադրելու որոշումը, քանի որ թոշակը կանխիկ ստանալու բարդություններ այլևս չկա։

«Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն՝ ինչ-որ մեիկը կանխիկ թոշակը հաշվում, բերում դնում է դարակին, թե իրա քարտն այնտեղ դրած է և այդ փողը նսում է իր քարտին»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը։

Նա նաև պնդեց, թե իրենք ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ավելացնում են թոշակները։

«Մեզ քննադատում են, որ թոշակառուներին շահագործում ենք՝ նրանց թոշակները բարձրանանլու, ստվերի կրճատման և այլնի համար։ Պետության կայացման համար ամեն մեկը մի ջանք պետք է գործադրի, ու ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն»,- կառավարության նիստում ասաց նա։

Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, թե 2018 թվականից հետո 3 անգամ բարձրացրել են թոշակները։

Փաշինյանն էլ ուղղեց նախարարին և նշեց, որ 2018 թվականից այս կողմ 4 անգամ թոշակ են բարձրացրել։

«Հաղորդակցության խնդիր ունենք, մեկ էլ տեսնում ես, մարդը խոսում է, ասում է՝ «էլի թոշակը չբարձրացրին»։ Լսեք, Հայաստանում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5  տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով թե քարտով առևտուրի դեպքում հետվճարների համակարգով իրենց ամեն ամիս, օր թոշակ են բարձրացնում։

Մինչ այդ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց թշակառուների համար քարտով առևտրի հետվճարային համակարգը երկարացնելու նախագիծը՝ նշելով, թե ծրագրի ընթացքում արդեն 15.2 մլրդ դրամ վերադարձրել են թոշակառուներին և կա 300 հազար շահառու։

Ալիևը Փաշինյանից ինչ ուզի կտա, սպասենք նաև պայմանավորված պատերազմի. հարցախույզ

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելու նախագիծը Կառավարությունն ընդունեց (տեսանյութ)

Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը