Մարդիկ Ջերմուկում կոֆե խմելու փոխարեն նախընտրում են գնալ Հռոմ և սա բարեկեցության արդյունք է. Նիկոլ Փաշինյան

Այդ ինչից է, որ մարդիկ սկսեցին այդքան մեծ քանակությամբ ուղևորվել Եվրոպայի միություն, սա հարց է, որ եթե մենք չասենք, ուրիշ ոչ մեկը չի ասի։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մի քանի բանի նշան է։ Ինչքան էլ մեզ քննադատեն, համարեն դա մեր ամենախոցելի տեղը, առաջինը, սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունքն է, որ ինչքան էլ մենք սխալվել ենք, ընկել ենք, ձախողումներ ենք ունեցել, բայց մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ։ Մարդիկ այսօր նախընտրում են, ասում են, ինչի գնանք, ասենք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, կգնանք Բրյուսել, և սրա մեջ չափազանցություն չկա:

Սոցիալական ցանցերի հոսքը նայեք, շաբաթ-կիրակի մարդիկ Հայաստանի որևէ տեղից ավելի քիչ լուսանկար են դնում, քան՝ եվրոպական մայրաքաղաքներից։ Երկրորդը, ո՞ր դեպքում է մարդը որոշում գնալ եվրոպական երկիր,  որովհետև գումար ունի։ Այսինքն նշանակում է, որ սա նաև սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է: Բայց ուզում եմ ընդգծել նաև, որ այս տարի մարդկանց մի մեծ զանգված, Ամանորին, որ նախընտրում էին Հայաստանում մնալ կամ անցկացնել Վրաստանում, այս տարի, համենայնդեպս, օդային տրանսպորտից են օգտվել, դա ենթադրում է, որ իրենք կամ Եվրոպա են գնացել, կամ Մերձավոր արևելք, և այսպես շարունակ։

Ամեն դեպքում, սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենտալիտետի փոփոխության արդյունք է, որովհետև երբ  մարդը սկսում է գումարը ծախսել ավելի նպատակաուղղված, ասենք չի գնում հինգ տարվա շաքարավազ և օճառ, այլ որոշում է, որ կարող է այսօր այդ գումարը ծախսել հանգստի և այլնի վրա, մտածելով, որ օճառ և շաքարավազ ամենայնիվ կա, սա էլ է բարեկեցության ձև:  Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր տվյալներն են, որոնք, եթե մենք չվերլուծենք կամ սրա մասին չասենք, ոչ ոք չի ասի», — ասաց Փաշինյանը:

Ալիևը Փաշինյանից ինչ ուզի կտա, սպասենք նաև պայմանավորված պատերազմի. հարցախույզ

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելու նախագիծը Կառավարությունն ընդունեց (տեսանյութ)

Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը