Ադրբեջանը բանտ է տեղի բնիկ ժողովուրդների համար

Ադրբեջանի կառավարությունը վատ է վերաբերվում լեզգիներին, ավարներին, թալիշներին։ Թալիշների քաղաքական առաջնորդները գտնվում են բանտերում՝իրենց ազգի համար ազատության գաղափարների պատճառով։ Ես կասկածում եմ, որ ադրբեջանցիները կգան բնակվելու հայկական Վարդենիս։ Այդպիսի հայտարարությունները քաղաքականացված են և ուղղված են հիմնավորելու ՀՀ-ի վրա հարձակումը։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ադրբեջանը բանտ է տեղի բնիկ ժողովուրդների համար։ Բաքուն վարում է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ձուլման, թրքացման, հետապնդման քաղաքականություն։ Ադրբեջանը չի ապահովում այդ ազգերի կրոնական, մշակութային, լեզվական ազատությունները՝նրանք դա չեն անելու նաև հայերի համար, քանի որ հայից Ադրբեջանում կերտել են թշնամու կերպար։ Ալիևն արդեն հավակնություններ ունի ողջ Հայաստանի նկատմամբ ու օգտագործելով Փաշինյանի ու ՔՊ-ի զիջողական քաղաքականությունը պատրաստվում է նոր հարձակման։

Ալիևը հայտարարում է, որ ՀՀ-ում պետք է բնակեցվեն ադրբեջանցիներ՝դա արվում է ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիան հիմնավորելու համար։ Ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ-ում՝հայոց պետականության անկում է բերելու, քանի որ դա կհանգեցնի այդ շրջաններից հայերի արտագաղթին և 50 տարվա կտրվածքով հաշվի առնելով ադրբեջանցիների ծնելիության մակարդակը՝Բաքուն ֆինանսապես խրախուսելու է այդ գործընթացը, հայերը կարող են փոքրամասնություն կազմել սեփական հայրենիքում։

Այդ աղետալի ծրագիրը կանխելու համար պետք է նախ իշխանությունից հեռացնել Փաշինյանին, քանի որ ՔՊ-ական խմբակն է սպասարկում Երևանից թուրք-ադրբեջանական և արևմտյան շահերը։

Արցախը ՔՊ-ի կողմից հանձնված է՝հաջորդ թիրախը Սյունիքն է և Փաշինյանը հայոց բանակը նոր պատերազմին պատրաստելու փոխարեն ընտանեկան հաղորդումներ է վարում և ցուցադրում է իր խոհարարական գիտելիքները։

Հայոց պետականության փրկության համար քիչ ժամանակ է մնացել, քանի որ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի պարագայում Բաքուն այդ շանսն օգտագործելու է Սյունիքն օկուպացնելու համար։16:47

Ալիևը Փաշինյանից ինչ ուզի կտա, սպասենք նաև պայմանավորված պատերազմի. հարցախույզ

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելու նախագիծը Կառավարությունն ընդունեց (տեսանյութ)

Ի՞նչ անձնական հարցով են հարյուրավոր տղամարդիկ գնացել Փաշինյանի դուռը