Թուրք-ադրբեջանական տանդեմին կարող է հակազդել հայ-ռուսական ռազմական դաշինքը

ՀՀ-ն ստիպված է գնել զինատեսակներ պաշտպանության համար։ Մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է փոխադարձ ռազմական օգնության մասին պայմանագիր։ Նույնատիպ պայմանագիր առկա է նաև ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև։ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և Էրեբունիի ավիաբազան պետք է պահպանեն իրենց ներկայությունը ՀՀ-ում։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմին կարող է հակազդել հայ-ռուսական ռազմական դաշինքը։ ՌԴ-ն՝ՀՀ-ի անվտանգության կարևոր բաղադրիչներից է և հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը տասնամյակներ շարունակ զսպում էր թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքին։

Փաշինյանն ու ՔՊ-ն՝Արևմուտքի հրահանգով կազմաքանդում են հայ-ռուսական դաշինքը, որպեսզի Հարավային Կովկասից դուրս մղեն ռուսական կողմին։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ում ռուսական ռազմական և տնտեսական ներկայությունը փոխարինի թուրք-ադրբեջանական ներկայությամբ։

Թուրքիան մեծ դերակատարում ունեցավ Արցախի դեմ ռազմական ագրեսիայում և Ադրբեջանի հաջողություններում։ Բաքուն և Անկարան կառուցում են միասնական՝թուրանական բանակ, որն ապագայում ուղղվել է ՀՀ-ի, Իրանի և անգամ ՌԴ-ի դեմ։

Փաշինյանի և ՔՊ-ի օրոք հայ-ռուսական ռազմական դաշինքի թուլանում է, ինչն էլ օգտագործում է Ալիևն ու նորանոր սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ-ի ու հայ ազգի հասցեին։ ՔՊ-ի հեռացումից հետո ՀՀ-ՌԴ ռազմա-քաղաքական դաշինքը կբարձրանա որակական նոր մակարդակի վրա, ինչն կապահովի հայոց պետականության անվտանգության մակարդակը։

Հայոց պետականության անվտանգության կարևոր բաղադրիչներից են Գյումրիի 102-րդ ռազմաբազան, որը զսպում է Թուրքիային և ապահովում է ՀՀ-ի արևմտյան սահմանի անվտանգությունը, իսկ Էրեբունիի ավիաբազան ապահովում է Երևանի անվտանգությունը։

Արևմուտքը ցանկանում է կազմաքանդել հայ-ռուսական դաշինքը՝դուրս մղել Մոսկվային տարածաշրջանից, սակայն դա կործանարար հետևանքներ է ունենալու հայոց պետականության համար, քանի որ դրա փոխարեն ստեղծվելու է Մեծ Թուրան։

Սեդա Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին