Ադրբեջանի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ և զենքերի գնման վրա ծախսվող գումարներն ավելի լավ էր ուղղել այդ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Սակայն պետք է նշել, որ զենքերի գնումն Ադրբեջանում ամենակոռումպացված ոլորտներից է։ Սակայն ադրբեջանական ռեժիմի հիմնական թիրախներից մեկն անգամ Հայաստանը չէ, այլ հյուսիսային Իրանը, որը Բաքվում անվանում են Հարավային Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել էր Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Ալիևի ռեժիմն օգտագործում է Փաշինյանի պարտվողական կեցվածքն ու սպառնում է հայ ազգին։ Ալիևը տարածքային նկրտումներ է ներկայացնում ՀՀ-ի դեմ, սպառնում է հայ ազգի ֆիզիկական գոյությանն ու նորանոր պահանջներ է առաջ քաշում՝այդ թվում ՀՀ ադրբեջանցիների վերադարձի և Զանգեզուրի միջանցքի մասով։
Բացի այդ, Ալիևը զգուշացնում է ՀՀ-ին չզինվել՝հակառակ պարագայում սպառնում է ՀՀ-ին ապառազմականացմամբ։
Ադրբեջանն ունի բազմաթիվ ներքին խնդիրներ՝Ալիևի կլանն ատելի է սեփական ժողովրդի կողմից։ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունն ապրում է աղքատության մեջ, իսկ Ալիևի կլանն ու իշխող կուսակցությունը դոլարային միլիարդատերեր են։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանում բնակվում են տարբեր ազգեր՝ավարներ, թալիշներ, լեզգիներ, որոնց իրավունքներն ոտնահարվում են և նրանց դեմ կիրառվում է թրքացման քաղաքականություն։
Ադրբեջանի տնտեսությունը կախված է նավթագազամուղերից և մի քանի հրթիռային հարված այդ լոգիստիկային և ադրբեջանական տնտեսությունը զրոյանալու է։
Սակայն Ադրբեջանին Փաշինյանն ու թիմը չեն հակադարձում, քանի որ չունեն համարձակություն և պարտվողական թիմ են։ ՔՊ-ն պետք է հեռանա, որպեսզի ՀՀ նոր իշխանությունները կարողանան հակադարձեն Ալիևի լկտի պահանջներին ու հայ ազգին ուղղված սպառնալիքներին։
Ադրբեջանը պատրաստվում է հայոց պետականության ոչնչացմանը՝Բաքուն անգամ չի թաքցնում իր հարձակման նախապատրաստությունն և հավակնություններ ունի Սյունիքի, անգամ Երևանի նկատմամբ։
ՔՊ-ի ղեկավարն Ալիևին հակադարձելու փոխարեն ընտանեկան փոդքասթներ է նկարահանում և հեծանիվ վարում հայաստանյան փողոցներում։