ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի […]

Հույս ենք հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները բանակցությունների ավարտի և խաղաղության մասին փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյա: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ-ը: «Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գյումրիում իշխանությունները կիրառելու են ողջ զինանոցը հաղթանակ կորզելու համար

Գյումրին յուրահատուկ քաղաք է, գյումրեցիները թասիբով են։ Սակայն պետական ողջ ռեսուրսը կիրառվում է, որպեսզի իշխանությունը զավթվի ՔՊ-ի կողմից։ Գյումրիի ընտրություններում ես չեմ սպասում, որ լինելու են արդար ընտրություններ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Գյումրիում ՔՊ-ականները կիրառելու են ողջ զինանոցը հաղթանակ կորզելու համար։ ՔՊ-ի հաղթանակը Գյումրիում ազդարարելու է Հայաստանի կործանման շարունակությունը։ […]

Ազգային ու հայրենասիրական ուժերը ՀՀ-ում չեզոքացվում են

Այսօր ՀՀ-ի ղեկավարությունը զբաղված է իր քաղաքական հակառակորդների չեզոքացման գործողություններով։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ շարժման»  առաջնորդ Արշակ Կարապետյանը։  Փաշինյանն ու թիմը չեզոքացնում են հայրենասիրական, ազգային ուժերին՝Երևանում թուրքերի լոբբիստներ դառնալու համար։ Փաշինյանական կլանին հայոց պետականության ապագան չի հետաքրքրում, հայոց հզոր բանակ ու տնտեսություն պետք չեն՝նրանք ցանկանում են դառնալ թուրք-ադրբեջանական դեսպանները ՀՀ-ում՝բավարարելով Ալիևի բոլոր պահանջներն […]

Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […]

Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, ևս մեկ անգամ բացահայտեց իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և կապիտուլյացիայի ապշեցուցիչ պատրաստակամության ամբողջ չափը նրանում, ինչը կարելի է […]

Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և […]

Երևանում «BMW X6»-ը բախվել է քարե պարսպին ու գազատար խողովակին

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։20-ի սահմաններում Արմենակյան փողոցում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ե․-ն, իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է քարե պարսպին և գազատար խողովակին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

15,000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. նախագծերի նոր փաթեթ՝ Երևանի քաղաքապետարանից

Օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթն ընդունելու նախաձեռնությամբ, հավանաբար, փորձում են կանխել բողոքի ակցիաները: Tert.am -ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է […]

ՄԱԿ-ը պետք է հասկանա՝ այն, ինչ կատարվում է Բաքվում պահվող հայերի հանդեպ, առաջին հերթին խարան է հենց իր համար. Արցախի ՄԻՊ

Ողբերգական է ավելի ճիշտ, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իր իսկ կանոնադրական նպատակների, իր իսկ կանոնադրական սկզբունքների, հիմնարար սկզբունքների պաշտպանության համար: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Սա համատարած է […]

Տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը համարյա ամեն ինչ գիտի խաղաղության պայմանագրի մասին. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, թե իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։ «Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։ Միրզոյանը նշեց, թե երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի […]

ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել: Այս մասին գրել է «Հետք»-ը: Ներկա փոխարժեքով 2,7 մլրդ դրամը հավասար […]

Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին ունի բացառիկ կարևորություն

Մարտի 13-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Աղաջանյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։ Հանդիմպան ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետ Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է «Երիտասարդների հզորացում […]

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձաքննություն, եթե կողմերը դա խնդրեն

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, նշված է Հայաստանում ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ: ԵՄ-ն ողջունում […]

ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք՝ այցելեն Բաքվում պահվող հայերին, մասնակցեն «դատավարություններին», հստակ գործողություններ կիրառեն Ադրբեջանի դեմ. Առաքելյան

Արդեն մոտ երկու շաբաթ է հանրության բավականին ակտիվ գործողությունների արդյունքում այսօր հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը դարձել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Սա շատ կարևոր էր, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի՝ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են […]

Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը երեկ հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը (այստեղ): Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական […]

Առաջարկում եմ սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ինչ շարժումներ պետք է չանենք. Քոչարյանը՝ դատավորին

Իմ առաջարկը հետևյալն է սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք, և ինչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսափելու համար: Այս մասին դատարանի դահլիճում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Անցած անգամ փաստաբան Օրբելյանը, եթե չեմ սխալվում, նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար: Շատ կցանկանայի, որ […]

Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չի տեսնում։ «Ուզում եմ շատ ուղիղ ասել»,- ԱԺ-ում հայտարարեց նա։ Միրզոյանը չի տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ։ ԱԳ նախարարը նշեց, թե ՀՀ քաղաքացիներին պետք է ներկայացնել ամբողջ ու իրական ճշմարտությունը։

Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը և Հայաստանը հետ կվերցնեն փոխադարձ հայցերը միջազգային դատարաններում. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Միջազգային դատարաններում ներկայացված փոխադարձ հայցերը հետ կվերցվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան: Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ԱԳ […]

Երբ ԱԳ նախարարը չի կարողանում Ադրբեջանի գոնե մեկ զիջում ներկայացնել՝ գործընթացը փոխզիջում համարել չի կարելի․ Արթուր Խաչատրյան

Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, դիվանագիտության. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Միակ հիմնավորումը, որ ԱԳ նախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, դա բխում է ՀՀ-ի շահերից։ Այսինքն՝ Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են։ Հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, […]

Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը դուրս է […]

Կեղծ պնդումներ անելով՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել սեփական բռնությունները. Էրիկ Հելսբորն

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն անդրադարձել է ադրբեջանական Caliber.az կայքում օրերս հրապարակված հոդվածին՝ այն մասին, թե Հայաստանը, իբր, ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Հելսբորնը շեշտել է, որ նման կեղծ պնդումներ անելով՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել սեփական բռնությունները։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Թեժ իրավիճակ Աժ-ում. Միրզոյանը ներկայացնում է նոր զիջումները

ԱԺ-ում ԱԺ արտաքին հարաբերությունների տնտեսական հանձնաժողովի նիստում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տարբերակի վերաբերյալ զեկույցի ներկայացման ընթացքում լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և Միրզոյանի միջև: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց՝ մեկ կետ ասեք, որ Ադրբեջանը զիջել է, դուք միայն կատարում եք Ադրբեջանի պահանջները: Ի պատասխան Միրզոյանն ասաց. «Ներկայացնել ժողովրդին, որ Ադրրբեջանը […]

Թուրքակայի ԱԳ, ՊՆ նախարարները, ազգային հետախուզության ղեկավարն այցելել են Դամասկոս

Թուրքիայի ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը և հետախուզության ղեկավարը հինգշաբթի անսպասելի այց են կատարել Դամասկոս՝ օրեր անց այն բանից հետո, երբ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած զինված խումբը երկրի բանակին ինտեգրելու վերաբերյալ, հայտնում է apnews.com-ը: Սիրիայի ժամանակավոր նախագահ և նախկին ապստամբ Ահմադ ալ Շարաան հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար […]

Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. հայտարարություն

ՀՀԿ Գործադիր Մարմնի հայտարարությունը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ • պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը, • հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու, • արձանագրում է, որ […]

Այն պահին, երբ կունենանք ստորագրված համաձայնագիր, մենք էլ կունենանք վերապահումներ Մինսկի խմբի գործունեության հետ կապված. Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնպես հայտնի է. մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, երբ կարող ենք ասել՝ հակամարտությունը մոտեցավ ավարտին, այդ պահին մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մինչ այս պահը, ցավոք, մենք […]

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի. Հայկ Կոստանյան

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Անդրադառնալով քաղաքապետարանի ձերբակալությունների՝ լրագրողի այն հարցին, թե ինչու քաղաքապետարանում չի ստացվում կոռուպցիոն ռիսկերն արմատախիլ անել՝ պատասխանեց. «Եթե ծանոթանանք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք […]

Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, եթե խաղաղություն չլինի՝ ընկղմվելու ենք ու թաղվենք. Արարատ Միրզոյան

Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ադրբեջանի հետ խաղաղությունը ու հարաբերությունների կարգավորումը բխում է  Հայաստանի շահերից»,- նշեց նա։ Միրզոյանի խոսքով՝ կան հարցեր, որոնք դեռ կարգավորված չեն, Ադրբեջանն այլ կերպ է նայում, Հայաստանն՝ այլ կերպ։ «Կան  պահանջներ, որոնք ունեն իրենք, որը մենք չենք կիսում, կան ակնկալիքներ, […]

Արգավանդում գործող կահույքի խանութ-սրահներից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում: Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 4-րդ […]

Երևանում փոսային նորոգումների համար շուրջ 1 մլրդ դրամ կծախսվի

Փոսային նորոգման աշխատանքներն այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Շուրջ 1 մլրդից ավելի գումար ենք ծախսելու փոսային նորոգումների համար։ Դա իրենից ներկայացնում է շուրջ 200 հազար քմ տարածք»,-ասաց Հայկ Կոստանյանը։ Նա նշեց նաև, որ առաջիկայում Թումանյան փողոցում քաղաքապետարանը շարունակելու է ծառերի փոխարինման ծրագիրը։