Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, եթե խաղաղություն չլինի՝ ընկղմվելու ենք ու թաղվենք. Արարատ Միրզոյան

Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղությունը ու հարաբերությունների կարգավորումը բխում է  Հայաստանի շահերից»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ կան հարցեր, որոնք դեռ կարգավորված չեն, Ադրբեջանն այլ կերպ է նայում, Հայաստանն՝ այլ կերպ։

«Կան  պահանջներ, որոնք ունեն իրենք, որը մենք չենք կիսում, կան ակնկալիքներ, որ մենք ունենք ու իրենք չեն կիսում, կան հարցեր, որ, գուցե, մինչև վերջ էլ կարգավորված չմնան, օրինակ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում և այլն։ Թնջուկն ու բարդությունների խումբը մեծ է, խաղաղությունը հեշտ գործընթաց չէ»,- ընդգծեց նա։

ԱԳ նախարարն ասաց, թե խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մեծ ու խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք ու թաղվենք։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն