Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, նշված է Հայաստանում ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ:
ԵՄ-ն ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնական լրամշակման համար։ Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։
Կարևոր է պահպանել այս թափը և ապահովել, որ այս գործընթացը սահուն ավարտվի՝ օգտագործելով երկու կողմերի նույն տեսլական և փոխզիջումային մոտեցումը: ԵՄ-ն լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ տրամադրել, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով:



































