Գյումրին յուրահատուկ քաղաք է, գյումրեցիները թասիբով են։ Սակայն պետական ողջ ռեսուրսը կիրառվում է, որպեսզի իշխանությունը զավթվի ՔՊ-ի կողմից։ Գյումրիի ընտրություններում ես չեմ սպասում, որ լինելու են արդար ընտրություններ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Գյումրիում ՔՊ-ականները կիրառելու են ողջ զինանոցը հաղթանակ կորզելու համար։ ՔՊ-ի հաղթանակը Գյումրիում ազդարարելու է Հայաստանի կործանման շարունակությունը։ Գյումրին ՀՀ-ի մեծությամբ երկրորդ քաղաքն է և եթե ՔՊ-ն կարողացավ վարչական լծակներով, ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելով հասնել այդ քաղաքում հաղթանակի, ապա Փաշինյանը դա ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու է, որպես 2026թ․-ին ԱԺ-ում հաղթանակի նախերգանք։
ՔՊ-ն ամեն ինչ անում է ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար՝բոլոր մարզպետերը ՔՊ-ական են և կատարում են Փաշինյանի հրահանգները։ Մարզերում ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ աշխատանք տանի՝բացատրելու համար երկրում ստեղծված իրավիճակը։
Մարզերում, գյուղերում ՀՀ քաղաքացիները հեռուստատեսությամբ են տեղեկատվություն ստանում և հավատում են պետական կեղծ քարոզչությանը, ՔՊ-ական մանիպուլյացիաներին։
Գյումրիում ընդդիմությունը պետք է պայքարի ոչ թե միմյանց դեմ, այլ թիրախավորի փաշինյանական կլանի թեկնածուին՝խոսի Գյումրիի 2018թ․-ից չլուծվող խնդիրների և արտագաղթի մասին։
ՔՊ-ն չպետք է հաղթի Գյումրիում՝գյումրեցիները պետք է մերժեն թրքամետ ՔՊ-ական թիմին, որն Արցախը հանձնեց թշնամուն և այսօր մոռացության է մատնում Հայոց ցեղասպանությունը։
Սեդա Գևորգյան



































