Այսօր ՀՀ-ի ղեկավարությունը զբաղված է իր քաղաքական հակառակորդների չեզոքացման գործողություններով։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ շարժման» առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանն ու թիմը չեզոքացնում են հայրենասիրական, ազգային ուժերին՝Երևանում թուրքերի լոբբիստներ դառնալու համար։ Փաշինյանական կլանին հայոց պետականության ապագան չի հետաքրքրում, հայոց հզոր բանակ ու տնտեսություն պետք չեն՝նրանք ցանկանում են դառնալ թուրք-ադրբեջանական դեսպանները ՀՀ-ում՝բավարարելով Ալիևի բոլոր պահանջներն ու չեզոքացնեն իրենց քաղաքական հակառակորդներին։
Ալիևը ՀՀ-ում ազգային ուժերին, ովքեր ցանկանում են ունենալ հզոր բանակ ու պետականություն, հայկական Արցախ՝անվանում է ռևանշիստական ուժեր։ Փաշինյանը նրանց անվանում է նախկիններ և քրեական գործեր է հարուցում բոլոր նրանց հանդեպ, ում տեսնում է, որպես ապագայում հնարավոր քաղաքական հակառակորդ։
Փաշինյան-Ալիև տանդեմը համատեղ են գործում հայկական շահերի դեմ՝Արցախն օկուպացված է և հայաթափված, Փաշինյանը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տրամադրել Բաքվին, ՔՊ-ն կրճատում է հայոց բանակն ու ավելացնում է արտաքին պարտքը՝ստեղծելով բոլոր նախապայմանները ՀՀ-ի հայաթափման համար։
ՔՊ-ն վախենալով հայ ժողովրդի ցասումից և սոցիալական պայթյունից՝մեծացնում է ոստիկանության թվաքանակն ու ֆինանսավորումն ու ոստիկանությունը դարձնում է Փաշինյան ընտանիքի թիկնազորը։
ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ առանց համազգային պայքարի՝նոր Սարդարապատի ՔՊ-ն ու նրա ձվաձեղի սիրահար առաջնորդը չեն հեռանալու։
Փաշինյանական կլանի վերարտադրությունը 2026թ․-ին հանգեցնելու է հայոց պետականության կազմալուծմանը։
Թուրքիայի և Ադրբեջանի համար ՀՀ-ում ամենաընդունելի քաղաքական թիմը՝ՔՊ-ն է, որը կյանքի է կոչում Անկարա-Բաքու տանդեմի պանթուրքական, հակառուսական և հայակործան ծրագրերը:
Սեդա Գևորգյան