Երբ ԱԳ նախարարը չի կարողանում Ադրբեջանի գոնե մեկ զիջում ներկայացնել՝ գործընթացը փոխզիջում համարել չի կարելի․ Արթուր Խաչատրյան

Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, դիվանագիտության. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Միակ հիմնավորումը, որ ԱԳ նախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, դա բխում է ՀՀ-ի շահերից։ Այսինքն՝ Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են։ Հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, որ եթե մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվենք, պատերազմ կլինի»,-ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ իրենք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին են դիմել՝ նշի  գոնե մի հարց, որում Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանան ասել՝ փոխզիջում․ «Եթե ԱԳ նախարարը չի կարողանում Ադրբեջանի կողմից գոնե մեկ զիջում ներկայացնել, ինչի մասին է խոսքը։  Փոխզիջում չի կարելի համարել մի գործընթաց, որի մի կողմը անընդհատ զիջում է»։

Հարցին, թե այս դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, և ամեն ինչ պետք  է արվի, որ այդ թուղթը, որի նախագիծը, միգուցե, Բաքվում է գրվել և ուղակվել, չանցնի»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Փաշինյանը շտապում է. «Եկել է իշխանության՝ խաղաղության խոստումով և հիմա իրեն պետք է մի թղթի կտոր՝ անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբեռլենի նման թափահարի, թե խաղաղություն է բերել։ Բայց էդ թուղթն ի՞նչ բերեց Եվրոպայի գլխին»։

Նա նշեց, որ Ադրբեջանը դեռ «պոչ է խաղացնելու», որ իր նախապայմանները նորից առաջ տանի։

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի