Տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը համարյա ամեն ինչ գիտի խաղաղության պայմանագրի մասին. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, թե իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։

«Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Միրզոյանը նշեց, թե երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի տեքստը։

«Ինչ պահանջվում է՝ կանենք»,- հավելեց նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն