«Զանգեզուրի միջանցքը»՝ թուրք-ադրբեջանական դաշինքի թիրախում

Իսրայելի պաշտպանության բանակն օրերս հրահանգել է Վրաստանում ու Ադրբեջանում գտնվող իր զինվորներին անհապաղ վերադառնալ Իսրայել։
Մտահոգություններ կան, որ Իրանը կարող է հարվածել այդ երկրներում առկա թիրախներին՝ որպես «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության դիմաց պատասխան գործողությունների մի մաս:
Ադրբեջանն ու Իսրայելը՝ռազմա-քաղաքական դաշնակիցներ են՝երկրները համագործակցում են տնտեսական, էներգետիկ, ռազմա-տեխնիկական ոլորտներում։ Բաքուն տասնամյակներ շարունակ արդի զինատեսակներ է գնում Իսրայելից։ 2020թ․-ին արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իսրայելական ԱԹՍ-ները նույնպես օգնում էին ադրբեջանական զինուժին՝Արցախի դեմ ագրեսիայի հարցում։
Իսրայելի և Ադրբեջանի շահերը՝Իրանի կազմաքանդման առումով համընկնում են։ Իսրայելի համար Ադրբեջանը՝ռազմա-քաղաքական պլացդարմ է ընդդեմ Իրանի։ Ադրբեջանի տարածքից իսրայելական հատուկ ծառայությունները տարբեր գործողություններ են իրականացնում Իրանում։ Չմոռանանք, որ Իրանի հյուսիսում բնակվում են միլիոնավոր ադրբեջանցիներ և թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է հասնել Իրանի հյուսիսում անջատողականության աճին։
Ադրբեջանն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որը դե-ֆակտո Մեծ Թուրան կառուցելու ռազմավարության մի մաս է՝Սյունիքի օկուպացիայով և Իրան-Հայաստան ցամաքային կապի խզմանը բերող լոգիստիկ, իսկ իրականում քաղաքական նախագիծ։
Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է «Զանգեզուրի միջանցքի» ծրագրին և ՀՀ սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար հանդիսանում են «կարմիր գիծ»։
Այսպիսով, տարածաշրջանում ձևավորվել է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմա-քաղաքական դաշինքը, որը նպատակ ունի հասնել Իրանի կազմաքանդմանը՝Մեծ Թուրանի ստեղծմանը, իսկ Բաքվի և Անկարայի համար կենսական շահ է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն՝ապագայում ողջ ՀՀ-ն ադրբեջանցիներով բնակեցնելու և ՀՀ էթնիկ-կրոնական դեմքը փոխելու համար։
ՀՀ-ն պետք է դրան ի հակակշիռ ամրապնդի ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապերն Իրանի և ՌԴ-ի հետ՝կյանքի կոչելով «Հյուսիս-Հարավ» կամ «Պարսից ծոց-Սև ծով» գեոպոլիտիկ նախագիծը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն