ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։
Քաթարում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք հնարավոր ամեն բան, որ հասնենք վերջնագծին»։
Բլինքենին նաև հարց են ուղղել հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման մասին։
«Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա։ Ավելի կոնկրետ, համաձայնագիրը շատ հստակ է Գազայից (Իսրայելի պաշտպանության բանակի) դուրսբերման ժամանակացույցի և վայրերի վերաբերյալ, և Իսրայելը համաձայնել է դրան», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը:213:39

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն