Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե բնակավայրը

Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրի նկատմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրը»,- նշված է տեղեկագրում։ ՌԴ ՊՆ հայտնում է նաև, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները ջախջախիչ հարված  են հասցրել ուկրաինական զինուժին Շչերբինովկայի, Տարասովկայի, Ժուրավկայի, Կալինովոյի, Ձերժինսկի և Գրոդովկայի տարածքներում, հետ […]

Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանն արծաթե մեդալ է նվաճել Հորդանանում ընթացող աշխարհի առաջնությունում: Աճեմյանը եզրափակչում գոտեմարտել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով փոխչեմպիոնի կոչմանը: Աճեմյանն աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկում 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից, քառորդ […]

5 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար Արտաշատում․ տուժած երեխաներից մեկի վիճակը ծանր է

Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ, […]

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, քանի որ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար չի կարող կիրառվել։ Այս մասին NewDay.am-ը տեղեկացավ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից։ Նա ընդգծեց, որ  մանրամասները կարող է ներկայացնել փաստաբանը։ Առուշ  Առուշանյանի պաշտպան  Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ օրենքը չի կարող ընտրողաբար կիրառվել։ «Առկա է  օրենսդրական բաց, Առուշ Առուշանյանից առաջ  3 համայնքապետի […]

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի համար։  Ակցիայի մասանակիցները  հիշեցնենք ՝ ձու, լոլիկ և կարտոֆիլ էին  նետել  դեսպանտան շենքի վրա՝ քննադատելով Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Հայաստանն ու՞մ է պետք։ Հիշեցնենք՝ քաղաքացիներն ի պատասխան Լուկաշենկոյի վիրավորական արտահայտության, այսօր ձվերով, լոլիկով եւ կարտոֆիլով հարվածել են դեսպանատան շենքին։ […]

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա,   ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի առջև դռները բաց են՝  լիարժեք համագործակցության վերադառնալու համար։ Վերջնարդյունքում, որպես Հայաստանում կայունության երաշխավորների, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք չկա։ Դա ապացուցված է ոչ թե տարիների, այլ դարերի փորձով, այդպես է գնահատված հայ ժողովրդի կողմից, […]

Իրանը հերքում է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Թեհրանը միջուկային զենք ունի

Իրանի արտգործնախարարությունը պնդում է, որ երկիրը հավատարիմ է միջուկային էներգիայի խաղաղ զարգացման հայեցակարգին, միջուկային զենքը բացակայում է պաշտպանական դոկտրինից, իսկ հակառակի մասին Վաշինգտոնի բոլոր հայտարարություններն անհիմն են և ամերիկյան նախընտրական քարոզարշավի մաս են կազմում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերները CBS […]

Երասխ-Երևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում

Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի  մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի […]

Ջրանջատում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Այգեձորի, Գուլակյան, Երզնկյան, Պռոշյան, Օրբելի փողոցների և նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և Բաղրամյան 21, 23, 25, 59-89 համարների, Գյուլբենկյան 19/1շենքի և 5-20 անհատական տնատիրությունների, Կոմիտասի […]

Արցախի Հանրապետության ԱԺ և կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Վարդան Օսկանյանի հետ

Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Հանձնախմբի անդամները հանդես են եկել զեկույցով,  ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք հատկանշական  են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են եւ նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։ Այս մասին հայտնում են «Ապառաժից»: Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան […]

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում

Օգոստոսի 20-21-ը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ: Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը: Պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման […]

Արարատի ոսկու ֆաբրիկայից երիտասարդը հոսպիտալացվել է «քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն: Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել  «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ […]

ՔՊ-ի օրոք Երևանի խնդիրները բազմապատկվել են

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հայտնեց, որ Երևանում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանում՝ Այվազովսկի, Աթոյան, Աճեմյան, Սասունցի Դավիթ փողոցներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, Ռոստովյան փողոցում դեռևս շարունակվում են աշխատանքները։ ՔՊ-ի օրոք Երևանի խնդիրները չեն կարգավորվում, այլ միայն ավելանում են։ Փաշինյանի և […]

Բաղրամյան գյուղի հատվածում կայանված մեքենայում պարեկները 5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված են հայտնաբերել

Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները կայանված «Տոյոտա Քեմրիի»–ից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով: Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։ Մեքենայի 33-ամյա վարորդը ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել […]

Կիևը վավերացրել է Հռոմի ստատուտը

Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման օգտին, բայց լրացումով, որը պաշտպանում է ուկրաինացիներին ռազմական հանցագործությունների համար հետապնդումներից: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականը։ Փաստաթուղթն ընդունվել է 281 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայներով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրան հայտնել է, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ երկիրը դառնում […]

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին, FrontTv–ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։ «Քրեական […]

52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ 15-ամյա պատանուն դանակահարելու համար

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական […]

Իրանը դիմում է ուղարկել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար

Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», — ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել […]

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։ Քաթարում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք հնարավոր ամեն բան, […]

Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։ Մասնավորապես՝ — արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, — պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, […]

Արցախցի շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական […]

Բաքուն COP 29-ը օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը. Արցախի ԱԺ

2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Այդ մասին ասված է Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների […]

Ռուսաստանն Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը ոտնահարված են, ավելին՝ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման: Էթնիկ զտումը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության պայմաններում: Չեմ ասում, որ մեր աղետալի պարտության մեղավորը Ռուսաստանն է: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հերթական հայտարարությունը Արաքսի ափով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն […]

Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում

Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: «Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, […]

2024թ․-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով

2024թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 138 մլրդ 375․5 մլն ՀՀ դրամի համեմատ։ ✔️ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով։ ✔️ 2024թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է […]

ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք, 4 հիվանդի վիճակ ծանր է

ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Հոսպիտալացվել է 41 հիվանդ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնել է ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։ Ըստ նրա՝ չորս հիվանդի վիճակը ծանր է։ Մյուսներինը միջին ծանրության է։ Մանրամասները` տեսանյութում  

Ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել

Ուկրանայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։ «Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով հաստատվել է 31 հոգու մահը, 143 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 79 հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա», — […]

ՀՀ-ում այս պահին շրջանառվող կորոնավիրուսի տեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է. ՀՎԿԱԿ տնօրեն

Հայաստանում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: «Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 229 դեպք, ինչը […]

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը 31 օր է՝ հացադուլ է հայտարարել. ի՞նչ է պարզաբանում ՔԿԾ-ն

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վլադիմիր Նազարյանն արդեն 31 օր հացադուլ է հայտարարել: Tert.am-ի հետ զրույցում Նազարյանը պնդեց՝ մինչ օրս դատախազ ինձ չի այցելել, չի ընդունել, տեսնի՝ ի՞նչ եմ ուզում ու ինչի համար: «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եմ դիմել, բայց ես կասկածում եմ, որ այստեղից դիմում է գալիս, ինադու տանջում են: Բժշկություն չկա, սրսկումները, որոնք հանգստացնում են, […]

Գետերի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր: Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում: Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև […]