Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հայտնեց, որ Երևանում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանում՝ Այվազովսկի, Աթոյան, Աճեմյան, Սասունցի Դավիթ փողոցներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, Ռոստովյան փողոցում դեռևս շարունակվում են աշխատանքները։
ՔՊ-ի օրոք Երևանի խնդիրները չեն կարգավորվում, այլ միայն ավելանում են։ Փաշինյանի և թիմի համար ասֆալտը՝այն էլ անորակ, փիառվելու լավ տեղեկատվական առիթ է, սակայն երևանցիները տեսնում են ասֆալտի որակը և ավելի են հիասթափվում Երևանի քաղաքային իշխանություններից և ընդհանրապես ՔՊ-ական թիմի սուտ խոստումներից։ Ասֆալտի բիզնեսում ներգրավված են ՔՊ-ականների մերձավորներն ու ասֆալտի միջոցով ՔՊ-ամերձ շրջանակները միլիոնավոր դոլարներ են վաստակում։
ՔՊ-ի օրոք Երևանում թանկանալու է հասարակական տրանսպորտը՝ դա մեծ հարված էր ՀՀ շարքային քաղաքացիների գրպաններին։ Պատահական չէ,որ ՔՊ-ն վարկանիշ չունի Երևանում։ Բացի այդ, մի քանի անգամ թանկացան «կարմիր գծերի» վճարները։ Չեն լուծվում վթարային շենքերի և թափառող շների, աղբահանության և այլ հարցեր։
Երևանը ՀՀ-ի այցեքարտն է և զբոսաշրջիկներն Հայաստանի, հայ ժողովրդի մասին առաջին տպավորությունը ստանում են հենց Երևանի միջոցով և Երևանի տեսքն ունի կարևոր նշանակություն։
ՔՊ-ական դիլետանտական կառավարման արդյունքում ՀՀ սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները մեծ տեմպերով աճում են, ինչպես աճում է ՀՀ արտաքին պարտքը, որը գրեթե հասնում է 12 միլիարդ դոլարի, ինչպես նաև ՀՀ-ից արտագաղթի տեմպերը։
Փաշինյանի կառավարման արդյունքում ՀՀ քաղաքացիների մի մեծ մասն այլևս հույս չի կապում Հայաստանի հետ և տարբեր դեսպանատների դիմաց մեծ հերթերը խոսում են նաև ՀՀ-ից արտագաղթելու ցանկության մասին։
ՀՀ-ում իշխանափոխությունն այլընտրանք չունի՝իշխանափոխության համար նախ պետք է Երևանում փոխել քաղաքային իշխանություններին, ինչն «դոմինոյի էֆեկտով» իր ազդեցությունը կունենա նաև այլ քաղաքներում և մարզերում ՔՊ-ականներին փոխարինելու քաղաքական գործընթացի վրա։ ՀՀ քաղաքացիների ակտիվությունը՝ՔՊ-ին հեռացնելու ամենաարագ և անցնցում տարբերակն է։
Սեդա Գևորգյան


































