Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի համար։ Ակցիայի մասանակիցները հիշեցնենք ՝ ձու, լոլիկ և կարտոֆիլ էին նետել դեսպանտան շենքի վրա՝ քննադատելով Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Հայաստանն ու՞մ է պետք։
Հիշեցնենք՝ քաղաքացիներն ի պատասխան Լուկաշենկոյի վիրավորական արտահայտության, այսօր ձվերով, լոլիկով եւ կարտոֆիլով հարվածել են դեսպանատան շենքին։ Բելառուսի ԱԳՆ–ն կատարվածը վանդալիզմ է որակել։


































