Բաղրամյան գյուղի հատվածում կայանված մեքենայում պարեկները 5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված են հայտնաբերել

Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները կայանված «Տոյոտա Քեմրիի»–ից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով: Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեքենայի 33-ամյա վարորդը ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ առավոտյան ժամը 5.30-ին «Տոյոտայում» զննություն է կատարվել: Հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ, որոնցից հինգը` լցված կանեփանման զանգվածով: Սրանց ընդհանուր քաշը կազմել է 5 կիլոգրամից ավելի: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման, մեթամֆետամինի նմանվող զանգված էր:

Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն