Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե բնակավայրը

Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրի նկատմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե բնակավայրը»,- նշված է տեղեկագրում։

ՌԴ ՊՆ հայտնում է նաև, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները ջախջախիչ հարված  են հասցրել ուկրաինական զինուժին Շչերբինովկայի, Տարասովկայի, Ժուրավկայի, Կալինովոյի, Ձերժինսկի և Գրոդովկայի տարածքներում, հետ է մղվել 6 հակագրոհ։

Ըստ ՌԴ ՊՆ-ի, շփման գծի այս հատվածում ուկրաինական կողմը  կորցրել է ավելի քան 630 զինծառայող, ոչնչացվել է «Կազակ» զրահապատ մարտական ​​մեքենա, հաուբիցներ, այդ թվում՝ ամերիկյան արտադրության, 12 ավտոմեքենա, «Գիացինտ-Բ» թնդանոթ, այլ զենք ու զինամթերք։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն