Իրանը դիմում է ուղարկել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար

Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն