Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, քանի որ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար չի կարող կիրառվել։ Այս մասին NewDay.am-ը տեղեկացավ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից։ Նա ընդգծեց, որ  մանրամասները կարող է ներկայացնել փաստաբանը։
Առուշ  Առուշանյանի պաշտպան  Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ օրենքը չի կարող ընտրողաբար կիրառվել։
«Առկա է  օրենսդրական բաց, Առուշ Առուշանյանից առաջ  3 համայնքապետի նկատմամբ նման որոշում կայացվել է՝ լրացուցիչ պատիժ է նշանակվել, սակայն որևէ մեկի նկատմամբ չեն կարողացել կիրառել։   Հիմա չեն կարող մեկի  նկատմամբ կիրառել, մյուսների նկատմամբ՝ ոչ»,-շեշտեց պաշտպանը։ Ըստ նրա՝ ավագանուն Պրոբացիոն ծառայությունը գրություն է ուղարկել Առուշանյանի պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ Սահմանադրությամբ ավագանին նման լիազորություն չունի և չի կարող  հակասահմանադրական գործողություններ  անել, դատարանի որոշումը կատարման առումով անհնար է օրենքի դաշտում, պատժատեսակը  սահմանված չէ  ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։
Հիշեցնենք, որ   2021թ-ի Հոկտեմբերի 17-ին  Գորիսում կայացած ավագանու ընտրություններում  Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»-ը 60,3 տոկոս  ձայով հաղթել էր։ Նա այդ ժամանակ գտնվում էր կալանավայրում։ Նրա դեմ  իշխանությունները  օգտագործում էին վարչական, ուժային, դատական  ողջ արսենալը, սակայն Գորիսի բնակիչները  ճնշումներին չէին տրվել և Առուշանյանին ընտրել էին քաղաքապետ։
Անի Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն