Ադրբեջանն օկուպացրեց Արցախը՝Սյունիքի դեմ պլացդարմ ստեղծելու համար

Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացնում, այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Ադրբեջանում հերթական զորավարժություններն են՝Բաքուն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմին, իսկ ՀՀ-ում ՔՊ-ական իշխանությունները պայքարում են ընդդիմադիր քաղաքապետերի, ընդդիմության և այլախոհների դեմ։

Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝առաջին փուլում դա Արցախի գրավումն ու հայաթափումն էր։ Երկրորդ փուլում՝Սյունիքով միջանցքի ստեղծումն է և Նախիջևանի ու Թուրքիայի հետ ցամաքային սահմանի ապահովումը։  

Առաջին փուլն իրականացվեց՝Արցախն օկուպացված է, արցախահայերն ենթարկվել են էթնիկ զտման և դուրս են եկել Արցախից։ Այսօր այդպիսի ճակատագիր է սպասում Սյունիքին, եթե Փաշինյանն ու թիմը շարունակեն պաշտոնավարել։ Նրանք պատրաստ չէին պայքարել Սև լճի համար, ՀՀ կարևորագույն բարձունքներն անվանում էին ձյան տակ գտնվող ինչ-որ ամայի տարածքներ։ 

Խաղաղության պայմանագիրը՝Փաշինյանի նախընտրական փիառ ակցիան է՝Բաքուն ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրելու՝առանց «Զանգեզուրի միջանցք» և Հայաստան՝ադրբեջանցիների վերադարձ ստանալու։ Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածության արդյունքում հնարավոր է «Զանգեզուրի միջանցքի» և այլ աղետալի զիջումների մասին բաց չխոսվի, սակայն Փաշինյանի և թիմի վերարտադրությունից հետո՝ՔՊ-ն կյանքի է կոչելու Բաքվի բոլոր պահանջները՝Սահմանադրության փոփոխության, միջանցքի, անկլավների տրամադրման, ադրբեջանցիների վերադարձի առումներով։

Ադրբեջանի ռազմավարությունը պարզ է՝նրանք շարունակում են ակտիվորեն զինվել՝դրանով նաև բանակցություններում ճնշում գործադրելով հայկական կողմի վրա։ Առանց պատերազմ զիջումներ չստանալու դեպքում Բաքուն կարճաժամկետ ռազմական ագրեսիա կիրականացնի Սյունիքի ուղղությամբ՝միջանցք ստանալու համար։

Եթե Ադրբեջանը ստանա Արևմուտքի երաշխիքները, որ Իրանի պատասխան քայլերի դեպքում Իրանի դեմ կկիրառվի ռազմական ուժ և միջազգային նոր պատժամիջոցներ, դա կարող է «կանաչ լույս» լինել Ալիևի համար՝արդեն Սյունիքի դեմ ագրեսիա սկսելու համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն