Հիմք չկա ասելու, որ սա ահաբեկչություն էր. ՆԳՆ խոսնակ

Այսօր` հոկտեմբերի 7-ին պայթուն է առձանագվել Դոմուս արևտրի կենտրոնում, փրկարար ծառայությունները դեպքի վայրում են։ 

ՆԳՆ ծառայության խոսնակ Նարեկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց է, որ այս պահին հրդեհը մեկուսացված է, վտանգ չկա. «Աազանգ է ստացվել ՆԳՆ փրկարար ծառայություն 12։57֊ին, և անմիջապես հասել ենք դեպքի վայր»։ 

Ըստ ՆԳՆ ծառայության տնօրենի` հաստատված տեղեկություն չկա, թե ինչ պայթյուն է եղել, հնարավոր է տեխնիկայի պայթյուն է եղել, կամ ապակիների։

ՆԳՆ տնօրենը նշել է, որ վնասվել է 2500֊ից 3000 քմ տարածք, տուժածներ բարեբախտաբար չկան։ 

Սարգսյանի խոսքով հիմք չկա, որպեսզի պայթյույնը դիտարկվի որպես ահաբեկչություն, մանրամասները կբացահայտվի հետաքննության ընթացքում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն