Բաքուն հենվելով ՔՊ-ի վրա ՀՀ-ի դեմ ծրագրում է «Արցախ-2» օպերացիան

Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում՝պահանջում են Հայաստանում հանրաքվե անցկացնել խաղաղության պայմանագրի շուրջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրի վավերացումը խաթարալու համար, քանի որ նրանց պետք չէ խաղաղություն ՀՀ-ի հետ, նրանց պետք է հայաթափված Հայաստան։

Բաքուն հենվելով ՔՊ-ի վրա ՀՀ-ի դեմ ծրագրում է «Արցախ-2» օպերացիան՝Սյունիքը գրավելով ստիպել Երևանին ընդունել Բաքվի բոլոր նախապայմանները, այդ թվում սահմանադրության փոփոխության, ադրբեջանցիների վերադարձի և Թուրքիայի նախապայմանների բավարարման առումներով։

Փաշինյանը բանակն ամրապնդելու և տնտեսությունը զարգացնելու փոխարեն հեծանիվ է վարում, իսկ ՔՊ-ն ԱԺ-ում հարձակումներ է իրականացնում ընդդիմության դեմ։ Փաշինյանն ու թիմը վտանգ չեն զգում իրենց դաշնակից Բաքվից, սակայն երկրի ներսում սեփական իշխանության համար վտանգ են զգում ազգային, պետականամետ ուժերից, ընդդիմությունից։

Հայաստանը փրկվելու մեկ շանս ունի՝ռազմա-քաղաքական դաշինքներ ՌԴ-ի ու Իրանի հետ։ ՌԴ-ն՝ՀՀ-ի դաշնակիցն է, սակայն Փաշինյանը զրոյացնում է հայ-ռուսական կապերը, իսկ Իրանի հետ չեն իրականացվում կարևոր ծրագրեր՝դրանց իրականացման տեմպերն այնքան դանդաղ են, որ Ադրբեջանն Իրանին է առաջարկում երկաթգծի շինարարություն և Հյուսիս-Հարավն անցնի հենց Ադրբեջանի, այլ ոչ թե ՀՀ տարածքով։

ՔՊ-ն մտահոգված է միայն իշխանության պահպանմամբ և 2026թ․-ին վերարտադրությամբ՝ՀՀ ազգային, պետական շահերն ու սահմանների անվտանգությունը նրանց չեն հետաքրքրում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն