Բազմավաստակ տականքների շքերթն ու Բաքվի հրճվանքը. Դավիթ Կարապետյան
Միջազգայնագետ և քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն իր էջում գրում է . «Բազմավաստակ տականքների շքերթն ու Բաքվի հրճվանքը Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք… «Ղարաբաղը եղել է և կա Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք» — ԱԺ ամբիոնից խրոխտ հայտարարում է Ալեն Սիմոնյանը: Լսում ես ու հասկանում, որ երկրի երկրորդ դեմք համարվող այս թյուրիմացություն-պատահականությունը սպասարկում է Բաքվի շահերը: […]
Ձեր քվեարկության շնորհիվ արդեն ունենք պատմության մեջ առաջին փաստաթուղթը՝ կնքված Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում
Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ արդյոք տարածաշրջանային «3+3» հարթակը կարող է դառնալ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ: Ի պատասխան Միրզոյանն ասաց. «Մեծ հաշվով նման առաջարկ չկա էլ դրված սեղանին և եթե լինի, նպատակահարմար չենք գտնի դրական արձագանքել, որովհետև Ադրբեջանի հետ մենք ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ […]
Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի Mirage-2000-5 տեսակի երեք կործանիչ
Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում իր 26 Mirage-2000-5 կործանիչներից երեքը կուղարկի Ուկրաինա: Բացի Mica «օդ-օդ» դասի հրթիռներից, այս երեք Mirage 2000-5-երը ուկրաինացիների խնդրանքով կզինվեն AASM (Safran) ռումբերով` օդային հարվածների համար, Scalp թեւավոր հրթիռներով, ինչպես նաև՝ 30 միլիմետրանոց երկու թնդանոթներով։ Հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Կիև կտեղափոխի Mirage կործանիչներ և մինչև տարեվերջ […]
Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կառաջադրվի 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում։ «Այո, ես մասնակցելու եմ», — ասել Լուկաշենկոն հարցազրույցում: Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Լուկաշենկոն երկիրն անընդմեջ ղեկավարում է 30 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994-ին:
Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է. Նիկոլ Փաշինյան
Կիրանց գյուղում երեխաները դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով: Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Լևոն Քոչարյանի՝ վավերացրած կանոնակարգի արդյունավետության վերաբերյալ հարցադրմանը։ «Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Մենք այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում:», — նշեց Փաշինյանը։
Շենքը կառուցեցինք, հանձնեցինք, ու հանձնման պահից մեկնարկում է դրանց մաշեցման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի և կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Ըստ այդմ՝ կառուցման աշխատանքները վերաբերում […]
Իսրայելը հայտնում է «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին
«Հեզբոլլահ»-ի զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է հոկտեմբերի 4-ին Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով, այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը: Զինվորականների տվյալներով՝ Սաֆիեդդինն սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հետախուզության ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի ժամանակ։ Նշվում է, որ այդ պահին կենտրոնակայանում գտնվում էր շարժման 25-ից ավելի անդամ։ Ավելի […]
Այս նուռն առանձնահատուկ է, այն մի քանի ճյուղով 2010-ին բերեցի Արցախի պատմական Տիգրանակերտից. Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «Այս նուռը առանձնահատուկ է, այն մի քանի ճյուղով 2010-ին բերեցի Արցախի պատմական Տիգրանակերտից, որտեղ պեղումները նոր էին սկսվել… Այդ օրը չէի պատկերացնի, որ Արցախի անժամանցելի իրավունքները պաշտպանելու եմ հայ իշխանավորից…»:
Փոշմանել եմ, եթե Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք լինի չեմ միանա․ Հովիկ Աղազարյան. Irakanum.am
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փոշմանել է և կարծում է, որ ճիշտ չէ ստորագրահավաք սկսել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության հարցով։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Աղազարյանը, նշելով, թե կոնկրետ միջադեպի օրը գուցե և ինքը և Քյարամյանը ասել են սխալ բաներ։ Հովիկ Աղազարյանը միաժամանակ շեշտեց, որ շարունակում է պնդել, որ Քյարամյանն […]
Սնուփ Դոգի համերգը նոյեմբերին, հնարավոր է, տեղի ունենա. Ժաննա Անդրեասյան
Կազմակերպության հետ մեր վերջին ճշտումներով բանակցությունների գործընթացն ամփոփվում է՝ նոյեմբերի ընթացքում ինչ-որ օր առաջարկելու: Այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է ի վերջո, Սնուփ Դոգը այցելելու Հայաստան և համերգ տալու: «Այո, հնարավոր է, որ նոյեմբերին տեղի ունենա, սպասում ենք վերջնական կազմակերպության կողմից պատասխանի»,-ասաց նա:
Կազանում Ալիևը պարգևատրվել է հատուկ շքանշանով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում հանդիպել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միննիխանովն Ալիևին պարգևատրել է «Դուսլիկ» շքանշանով։ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի համար։
Փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը: Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման […]
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց
Ազգային ժողովը Վիգեն Քոչարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ Հայկ Գրիգորյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին քվեարկել է 67 պատգամավոր։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն […]
ՌԴ-ն դոլարի դեմ չի պայքարում, այլ դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամերիկյան դոլարին այլընտրանքների որոնման մասին՝ ընդգծելով, որ սա ամենևին էլ պայքար չէ այս արժույթի դեմ։ Նա այս մասին ասել է Կազանում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների ընդլայնված կազմով նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դոլարն օգտագործվում է որպես քաղաքական նպատակներին հասնելու զենք: «Մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի […]
Սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական […]
Թրամփը բողոք է հղել Բրիտանիայում կառավարող կուսակցության դեմ Հարիսին օգնելու պատճառով
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը բողոք է հղել Մեծ Բրիտանիայի կառավարող Լեյբորիստական կուսակցությանն այն բանից հետո, երբ նա հայտնել է, որ մտադիր է իր մոտ 100 աշխատակցի ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին օգնելու համար ընտրարշավում, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Թրամփի ընտրարշավի փաստաբան Հերի Լավկովսկիի գրած բողոքին։ Մինչ այդ Telegraph թերթը տեղեկացրել […]
Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Ալեքսանդր Սիրունյանը 0 ձայն է ստացել, Արմեն Խաչատրյանը՝ 3
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ ՔՊ Վարչությունն արդեն երկրորդ նիստն է անում, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն։ Նիստում արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն […]
Պենտագոնը հաստատել է Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զորքերի առկայությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լյոյդ Օսթինը հայտարարել է, որ կան ապացույցներ այն մասին, որ Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանում են, մնում է պարզել, թե նրանք այնտեղ ինչ են անում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Ապացույցներ կան, որ Ռուսաստանում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զորքեր կան։ Թե ինչ են նրանք այնտեղ անում, դեռ պետք է պարզենք։ […]
Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան
Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեցի Կուրղինյան փողոցի բնակիչ Վալյա Սարգսյանի ահազանգը, ով 2017 թվականից զրկված է իր տուն գնալու հնարավորությունից՝ ճանապարհ չունենալու պատճառով։ Հիշեցրեցի, որ դեռ 4 ամիս առաջ, երբ խոսել էի այս խնդրից, Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ որևէ տարածք կղզիացած չի կարող մնալ և ճանապարհը պետք է լինի։ Ու […]
ԱՄՆ-ն, անկասկած, պատրաստ է կին նախագահ ունենալուն. Քամալա Հարրիս
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը համոզված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալուն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամերիկացիները մտահոգվում են այն հարցի շուրջ, թե ինչ կարող են անել թեկնածուներն իրենց օգնելու համար, այլ ոչ թե մտածում են նախագահի թեկնածուների սեռի մասին: ԱՄՆ փոխնախագահն այս մասին է ասել է ի պատասխան հաղորդավար […]
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 4 տրանսպորտային միջոց. […]
Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրավաբան Գագիկ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ղազինյանը և նրա ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ […]
Իրանը եւ Ադրբեջանը «գրեթե համաձայնեցրել» են Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղային երթուղին
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն Իրանի գործընկերների հետ գրեթե համաձայնեցրել է Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղու առավել ընդունելի երթուղին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։ Նրա խոսքով՝ ներկայում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումը շարունակվում է արագացված տեմպերով։ Հերթական փուլում կատարվում են Նախիջեւանի երկաթուղու վերակառուցման նախագծափաստաթղթավորման աշխատանքները։ Ռովշան Ռուստամովը նաեւ նշել է, որ ներկայում իրանական կողմից բանակցություններ են […]
Իրանի նախագահը ԲՐԻԿՍ-ին առաջարկել է էներգակիրների տարանցման համար նոր ցանց ստեղծել
Իրանի նախագահ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ին առաջարկել է էներգակիրների տարանցման համար նոր ցանց ստեղծել։ «Իր ռազմավարական դիրքով Իրանը տարանցիկ հանգույց է հանդիսանում մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս — Հարավ և Արևելք — Արևմուտք միջանցքների համար»,- ասել է նա:
Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ
Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։ «Խնդրում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների իրականացմանը, իսկ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում «Գյուղատնտեսական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստակամ են աջակցելու գրավչանյութի պատրաստման աշխատանքներին և […]
Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակւթյանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ հասարակության հետ բաց են ու անկեղծ: Սա հերթական կեղծիքն է, որ առկա են մեր երկրի քաղաքական տիրույթում և հանրային դիսկուրսում: Մի կողմից ասում են իբրև բաց ու անկեղծ […]
«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. ՔՊ վերնախավը ցուցմունքներ պետք է տա». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաեւ որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։ ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել […]
ԱԺ-ն 67 ձայնով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 2 պատգամավոր՝ Վահե Ղալումյանը և Սոնա Ղազարյանը թողել են իրենց կողմ քվեարկությունը: 67 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ զրո ձայներով որոշումն ընդունվեց: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Կանոնակարգին: […]
Երբ Ադրբեջանը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմի խթանելն այն է, երբ մեզնից ինչ-որ մի ուղղությամբ ճանապարհ են ուզում. ԱԺ նախագահ
Հույս ունենք, որ առնվազն մինչև խաղաղության պայմանագրի կնքելը ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն, որովհետև հաճախ էր լինում չէ՞, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը ինչ-որ զորքեր է տեղաշարժում կամ պատրաստվում է հարձակումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Դիտորդները գալիս են ու արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք՝ նրանք կմնա՞ն, […]
«Վաղը թիկնապահները չեն լինի, դահլիճից դուրս եք գալու, ո՞նց եք մարդկանց հետ շփվելու», «Մի փոքրիկ խմբակ կա, այնտեղ է այդպես». բանավեճ՝ ԱԺ-ում
Երբ խոսափողը գտնվում է մարդու ձեռքում և ինքը կարող է խոսափողից օգտվելով հայտարարություններ անել, պետք է մտածի՝ չի կարող իրեն թույլ տալ փողոցային բառապաշար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա Աժ նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց, որ վերջինս պետք է ներողություն խնդրի երեկվա պահվածքի համար: Հիշեցնենք, որ երեկ Սիմոնյանը վիրավորել էր «Հայաստան» […]
Խաղաղության պայմանագրի կնքումով մենք կհասնենք դրան, որ Ադրբեջանը հետ կքաշվի. Ալեն Սիմոնյան
Լո՞ւրջ եք ասում, հիմա դուք ուզում եք, որ ես ձեզ պետք է ինչ-որ զորամիավորումների կորդինատներ տա՞մ, բաց աղբյուրներ կան օգտվեք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրղի այն հարցին, թե Ադրբեջանի որ տարածքներից պետք է դուրս գա ՀՀ ԶՈՒ-ն: «Ակնհայտ է, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր […]
Վրաստանում hեղшշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկրում կա խումբ, որը հեղաշրջում է նախապատրաստում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ «Բոլոր նախանշանները ցույց են տալիս, որ կա խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման», — ասել է նա: Պապուաշվիլին նշել է, որ պետական հեղաշրջումը ծրագրվել էր ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրա […]