Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Ալեքսանդր Սիրունյանը 0 ձայն է ստացել, Արմեն Խաչատրյանը՝ 3

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ ՔՊ Վարչությունն արդեն երկրորդ նիստն է անում, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն։

Նիստում արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով ևս ՔՊ կուսակցության անդամ է։

ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն են քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։

Կայքը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, բայց դիրքորոշում թեկնածուների վերաբերյալ չի հայտնել։

Փաստ է մեկ բան՝ թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, վերջինս իր թիմակիցներին հստակ ասել է, որ գոհ էր նախկին նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, ում դեմ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել, և ՔՊ-ականներից պահանջել է՝ ինչպես պարտադրեցիք նրան հրաժարական տալ, համապատասխան թեկնածու գտեք։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն