ՌԴ-ն դոլարի դեմ չի պայքարում, այլ դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամերիկյան դոլարին այլընտրանքների որոնման մասին՝ ընդգծելով, որ սա ամենևին էլ պայքար չէ այս արժույթի դեմ։ Նա այս մասին ասել է Կազանում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների ընդլայնված կազմով նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դոլարն օգտագործվում է որպես քաղաքական նպատակներին հասնելու զենք:

«Մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել դրա հետ, ի՞նչ պետք է անենք, ստիպված ենք այլընտրանք փնտրել, ինչն էլ անում ենք»,- ասել է Պուտինը:

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ