Իսրայելը հայտնում է «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին

«Հեզբոլլահ»-ի զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է հոկտեմբերի 4-ին Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով, այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Զինվորականների տվյալներով՝ Սաֆիեդդինն սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հետախուզության ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի ժամանակ։ Նշվում է, որ այդ պահին կենտրոնակայանում գտնվում էր շարժման 25-ից ավելի անդամ։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Հեզբոլլահ»-ի գլխավոր ղեկավար մարմինը Սաֆիեդդինին ընտրել էր որպես Նասրալլայի իրավահաջորդ։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվությամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև «Հեզբոլլահ»-ի հետախուզական ստորաբաժանման ղեկավար Ալի Հուսեյն Հազիման։

«Հեզբոլլահ»-ը դեռ չի հաստատել Սաֆիեդինի մահվան լուրը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն