Լուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կառաջադրվի 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում։

«Այո, ես մասնակցելու եմ», — ասել Լուկաշենկոն հարցազրույցում:

Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։  Լուկաշենկոն երկիրն անընդմեջ ղեկավարում է 30 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994-ին:

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ