Հույս ունենք, որ առնվազն մինչև խաղաղության պայմանագրի կնքելը ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն, որովհետև հաճախ էր լինում չէ՞, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը ինչ-որ զորքեր է տեղաշարժում կամ պատրաստվում է հարձակումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դիտորդները գալիս են ու արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք՝ նրանք կմնա՞ն, թե՝ չէ: Մենք հակված ենք լիակատար խաղաղության, հակված չենք խաղաղության, որը ձևական է, որը ինչ-որ չափով է խաղաղություն: Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ապա ամենամեծ ռևանշիզմն այն է ինչ իրենք հիմա անում են և ամենամեծ ռևանշիզմի խթանելն այն է, ինչ նրանք անում են:
Օրինակ՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, ՀՀ-ին ինչ-որ ձևով ինչ որ բան պարտադրել փորձելը: Դրանով են իրենք սերմանում այն ռևանշիզմը, որը հայ ժողովրդի մեջ չկա: Ես պնդում եմ, որ չկա, որովհետև հայ ժողովուրդն այսօր ուզում է ապրել խաղաղ իր երկրի տարածքում»,- ասաց նա:


































