ԲՐԻԿՍ-ում ընդհանուր արժույթ սահմանելու շուրջ քննարկումը եղել է փակ

ԲՐԻԿՍ -ի  երկրների ղեկավարները Կազանում փակ ձևաչափով քննարկել են ընդհանուր արժույթի անցնելու հնարավորությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ BRICS-ի գագաթնաժողովը Կազանում մեկնարկել է հոկտեմբերի 23-ին` նեղ կազմով նիստով, այնուհետև կշարունակվի ընդլայնված կազմով։

Հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը. նախարար

Նախատեսվում է, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը, այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում՝ բյուջետային աջակցության վարկ ներգրավելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում: «2025 թվականի բյուջեի պակասուրդը լինելու է ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Բայց պակասուրդի գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի կամ տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ մեծացնող միջոցառումների»,-ասաց Հովհաննիսյանը: 2024 […]

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ոստիկանական գվարդիան անմիջականորեն կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։  Ազգային ժողովում ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։ «Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, […]

Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացին

Հոկտեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 1.05-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել […]

«Հաղթանակ» զբոսայգում չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է շինության տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:17-ին։ Այրվել են սրճարանի (40 քմ) […]

Օկուպացված Արցախում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Էլնուր Ջաբարովը մահացել է Որոտանի (Կուբաթլու) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նրա վարած մեքենան կողաշրջվել է: Օրերս կրկին Որոտանում հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող էր զոհվել:

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ

Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով:2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել […]

Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի

Մոսկվայում ավարտվել է «Եվրասիա-Կինոֆեստ» առաջին միջազգային կինոփառատոնը, որը կայացել է հոկտեմբերի 17-ից 21-ը։ Այն համախմբել է ավելի քան 5 հազար մարդու մայրաքաղաքի տարբեր հատվածների վեց վայրերում։ Միջոցառման կազմակերպիչը «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն էր: Փառատոնի հյուրերն էին 18 երկրների հայտնի դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ, կինոքննադատներ։ Բացման և փակման արարողություններին ներկա են եղել Դմիտրի Խառատյանը, Օլգա Օստրումովան, […]

Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, Tert.am-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նոյեմբերի 5-7-ը Կովկասի մահմեդականների գրասենյակը PreCOP միջոցառման շրջանակում կկազմակերպի համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով՝ շուրջ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ, նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:

ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան

Խաղաղության պայմանագրի մասով մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի եղել, այն, ինչ հայարարել ենք՝ դա է, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա նշեց, որ ՀՀ-ն բոլոր գործընկերների հետ մշտապես քննարկումների մեջ է՝ խաղաղության օրակարգի հաստատման և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ. «Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ու վերականգնման մասով մենք նշել […]

Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Կոնջորյան

ԱՄՆ-ի և՛ դիրքորոշումն է մշտապես հրապարակային եղել, և՛ մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա նաև ավելացրեց․ «Մենք շատ ուրախ ենք  դրա համար և կարևորում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Ավետ Պողոսյանն ԱԺ-ում ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Ավետ Պողոսյանն ԱԺ-ում ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:  Պողոսյանի օգտին քվեարկել է 66 պատգամավոր: Նշենք, որ Ավետ Պողոսյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ԲՏԱ նախարարի տեղակալի, իսկ մինչև փոխնախարարը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Կազան, որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտնԵԼ է Թաթարստանի Պետխորհրդի (խորհրդարան-Խմբ.) կայքը։ Օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է շրջանային խորհրդարանի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը Կազանում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն ՄԱԿ-ի աշխատանքը, Մերձավոր Արևելքում էսկալացիան […]

Պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության ՔՊ-ական նախարար նշանակելու մասին

Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում նախարար ընտրել: «Մարդուն տանում, մի տեղ նշանակում ես, ինքը 1 […]

DDоS հարձակումներ` ՌԴ ԱԳՆ-ի հարթակների վրա. Զախարովայի ճեպազրույցը հետաձգվել է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գերատեսչության ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակման պատճառով այսօրվա ճեպազրույցը հետաձգվել է։ «ԱԳՆ-ի ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակումների պատճառով ճեպազրույցը տեղափոխում ենք ժամը 14:00-ին», – ասել է նա։ ԱԳՆ-ի կայքն այս պահին չի բացվում բջջային սարքերից։ Զախարովան նշել է, որ մասնագետներն աշխատում են […]

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի՝ Պուտինի նախագահությամբ նեղ կազմով նիստը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում բացել է ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը, որի շրջանակում մասնակիցները կքննարկեն առանցքային հարցեր, ներառյալ ազգային արժույթներով վճարումների ընդլայնումը: ՌԴ նախագահի բացման խոսքից հետո հանդիպումը կշարունակվի փակ դռների հետևում։ Եռօրյա գագաթնաժողովի հիմնական իրադարձություններն են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները։ Հանդիպման ավարտին կընդունվի Կազանի հռչակագիրը։ ԲՐԻԿՍ ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, […]

Պապիկյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: […]

Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները

Աբաս Արաղչի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները, գրում է Mehr-ը։ «Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին և հետևում նրանց տեղաշարժին։ Հորդանանի իշխանությունների հետ մենք նաև տեղեկություններ ենք փոխանցում Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի մասին»,-շեշտել է Իրանի արտգործնախարարը Քուվեյթում անցկացված մամուլի ասուլիսում։ Նա հայտարարել է, […]

Մոպեդների մասնակցությամբ պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել […]

Մանկավարժի կրթություն չունեցող մասնագետները կարողանում են հավաքել մանկավարժական լրացուցիչ 30 կրեդիտ և աշխատել որպես ուսուցիչ. նախարար

Մենք կկարողանանք առանձին կարգով սահմանել այն դեպքերը, երբ տվյալ բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք ունեն ուսուցիչ աշխատելու ցանկություն, սակայն մանկավարժական լրացուցիչ 30 կրեդիտ հավաքագրելու խնդրի առաջ են կանգնած: Այս մասին հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Այս հնարավորությունն ընձեռվեց 2022 թվականի օրենսդրական փոփոխությամբ, […]

Բայդենը հայտարարել է, որ Թրամփին պետք է «քաղաքականապես» մեկուսացնել ԱՄՆ նախագահ

Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար, հետեւաբար նա պետք է «քաղաքականապես» փակվի: «Մենք պետք է նրան փակենք: Քաղաքականորեն պետք է փակել նրան, արգելափակել նրան: Դա այն է, ինչ մենք պետք է անենք»,- ասել է Բայդենը։ Նախագահի խոսքը հնչել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքում գտնվող […]

Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Վեհափառ

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին ներկայացրեց տարածաշրջանում առկա կացությունը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամաբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական […]

Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել

Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայ կին է մահացել. խոսքը Վերա Աղասյանի մասին է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը: 70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով, հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։

Բաքուն հենվելով ՔՊ-ի վրա ՀՀ-ի դեմ ծրագրում է «Արցախ-2» օպերացիան

Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում՝պահանջում են Հայաստանում հանրաքվե անցկացնել խաղաղության պայմանագրի շուրջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրի վավերացումը խաթարալու համար, քանի որ նրանց պետք չէ խաղաղություն ՀՀ-ի հետ, նրանց պետք է հայաթափված Հայաստան։ Բաքուն հենվելով ՔՊ-ի վրա ՀՀ-ի դեմ ծրագրում է «Արցախ-2» օպերացիան՝Սյունիքը գրավելով ստիպել Երևանին ընդունել Բաքվի բոլոր նախապայմանները, այդ թվում […]

Բաքվում uպшնել են ռուս դերասանին ու նրա կնոջը

Հոկտեմբերի 22-ի գիշերը Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան 85-ամյա Իոսիֆ Տկաչին ու նրա կնոջը` 80-ամյա Լյուդմիլային։ Ադրբեջանական ոստիկանությունը հայտնում է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Իսլամ Խադիևը: Ընթանում է քննություն։ Իոսիֆ Տկաչը երկար ժամանակ եղել է Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նրա կինը՝ Լյուդմիլան, երկար տարիներ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և 2015 թվականին […]