Աբաս Արաղչի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները, գրում է Mehr-ը։
«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին և հետևում նրանց տեղաշարժին։ Հորդանանի իշխանությունների հետ մենք նաև տեղեկություններ ենք փոխանցում Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի մասին»,-շեշտել է Իրանի արտգործնախարարը Քուվեյթում անցկացված մամուլի ասուլիսում։ Նա հայտարարել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում վերջ տալ պատերազմին և ընդունել է, որ խաղաղության հասնելու տարբեր ուղիներ կան



































