DDоS հարձակումներ` ՌԴ ԱԳՆ-ի հարթակների վրա. Զախարովայի ճեպազրույցը հետաձգվել է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գերատեսչության ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակման պատճառով այսօրվա ճեպազրույցը հետաձգվել է։

«ԱԳՆ-ի ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակումների պատճառով ճեպազրույցը տեղափոխում ենք ժամը 14:00-ին», – ասել է նա։

ԱԳՆ-ի կայքն այս պահին չի բացվում բջջային սարքերից։

Զախարովան նշել է, որ մասնագետներն աշխատում են ռեսուրսների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն