Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացին

Հոկտեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 1.05-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացի 55-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Նիկոլ Փաշինյանը վախենում է հայրենիք, ինքնիշխանություն և Արցախ բառերից. Աննա Ղուկասյան

Ես Փաշինյանի հետ չեմ աշխատել, ես ծառայել եմ իմ հայրենիքին. Արշակ Կարապետյան

Հիշում եմ երգդ` ջիպդ տուր, կռուգմ տամ, Վարդան Ղուկասյան. Գյումրու քաղաքապետը` Ռուբեն Մխիթարյանին