Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար, հետեւաբար նա պետք է «քաղաքականապես» փակվի:
«Մենք պետք է նրան փակենք: Քաղաքականորեն պետք է փակել նրան, արգելափակել նրան: Դա այն է, ինչ մենք պետք է անենք»,- ասել է Բայդենը։ Նախագահի խոսքը հնչել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքում գտնվող նրա նախընտրական շտաբից, որտեղ նա երեքշաբթի դեմոկրատներին կոչ է արել հաղթել նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում:



































