Պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության ՔՊ-ական նախարար նշանակելու մասին

Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում նախարար ընտրել:

«Մարդուն տանում, մի տեղ նշանակում ես, ինքը 1 ամիս կամ մեկ տարի աշխատում է, հետո դու իրեն պոկում ես, բերում այլ տեղ: Մենք սխալ բան ենք արել, քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից այդ մարդն իր համաձայնությունը տվե՞լ է, թե չի տվել: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա:

Սիմոնյանը հստակեցրեց՝ թեկնածուները ոչ թե չեն ցանկանում լինել նախարար, որովհետև իրենք լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում, իրենք էլ ցանկանում են ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Նա վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում իրենք արդեն կունենան թեկնածու և որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել:

Հարցին՝ գործո՞ւմ է այն սկզբունքը, որ պետք է պարտադիր լինի կուսակցության անդամ արդարադատության նախարարը, Սիմոնյանն արձագանքեց.

«Մենք դա արդեն պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն, նմանատիպ տարբեր փորձեր ունենք»:

Հարցին էլ՝ եթե իրենց մեջ չեն գտնում թեկնածուի, կադրերի պակա՞ս կա, Սիմոնյանը պատասխանեց.

«Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»:

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ