Բազմավաստակ տականքների շքերթն ու Բաքվի հրճվանքը. Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ և քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն իր էջում գրում է .
«Բազմավաստակ տականքների շքերթն ու Բաքվի հրճվանքը
Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք…
«Ղարաբաղը եղել է և կա Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք» — ԱԺ ամբիոնից խրոխտ հայտարարում է Ալեն Սիմոնյանը:
Լսում ես ու հասկանում, որ երկրի երկրորդ դեմք համարվող այս թյուրիմացություն-պատահականությունը սպասարկում է Բաքվի շահերը: Որ Ալիևի խոսնակը, արտգործնախարարն ու ողջ վերնախավը գլուխները պատով են տվել, թե կարող են նման պրոադրբեջանական ու հակահայկական հայտարարություններ անել: Իբր ճիշտ բան է ասում, որովհետև ըստ նրա՝ աշխարհն է այդպես ասում:
Հասկանում ես, որ ցայտնոտի ու էմոցիաների վրա, ինչ է թե հակադարձի ընդդիմադիր կոչեցյալներին ու արդարացնի իր ապիկար իշխանությանը, բռնում ադրբեջանական նարատիվ է առաջ քաշում:
Հասկանում ես, որ բախտախնդիր պատեհապաշտ այս երիտասարդն առ այսօր ո՛չ տեղյակ է պատմությունից, ո՛չ արցախյան հակամարտությունից, ո՛չ հասկացել է բանակցությունների բովանդակությունը կամ էլ ամեն ինչ լավ էլ գիտի ու գիտակցում է, պարզապես անկաշկանդ դրսևորում է իր անկեղծությունը…
Այսքան ժամանակ ՀՀ ոչ մի բարձրաստիճան ղեկավար իրեն թույլ չի տվել նման արտահայտություն:
Ընդհակառակը՝ հակափաստարկներով ջախջախել ու լռեցրել են նման խոսույթները:
Հիմա դու՞ պետք է դառնայիր Ալիևի «հորքուրի գանձը»…
Տեղյա՞կ ես, որ ողջ Ադրբեջանը ցնծում ու հրճվում է հիմա, քեզ օդային պաչիկներ ու սրտիկներ են ուղարկում, խորին շնորհակալություն հայտնում, երկար տարիների կյանք ցանկանում:
Դու՞ պետք է բառացի ցիտեիր Ալիևին:
Հիմա դու պետք է այնպիսի բաներ ասես, որ թշնամիները քո ասածները վկայակոչե՞ն…
Ալիևը նույնիսկ Շահրամանյանի ստորագրած թուղթը (Արցախը որպես Ադրբեջան) իրավական հիմք չի դիտարկում, այդ մասին անգամ չի էլ ակնարկում:Մարդը բացառապես մատնանշում է ղեկավարիդ Պրահայում ստորագրած փաստաթուղթը:
Քո ղեկավարն է այն եզակին, որ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս:
Հո ամեն ինչ բարդելով չէ նախկինների, Մինսկի խմբի ու բանաձևերի վրա:Այս անգիտակից ու ոչ կոմպետենտ ջահելին չկա իրավաքաղաքագիտորեն զրոյից բացատրելու, հասկացնելու, թե որը որից հետո է…
Միայն կասեմ, ականջին թող օղ անի, որ եթե միջազգային հանրությունը Արցախը ճանաչեր Ադրբեջանի տարածք՝ ՄԱԿ-ի վճռով չէր ստեղծվի ԵԱՀԿ ՄԽ-ն, Ալիևն էլ գիշեր-ցերեկ չէր երազի Մինսկի Խմբի լուծարման մասին:
Լուրջ հիմքերի շարանը հիմա չեմ նստի գրի:Միայն մնում է իրեն սազական մի քանի սիմվոլիկ հարցեր ուղղել.
Բա քո հայրենիք՝ Ակնան…
Բա Կեցցե՛ Արցախի անկախ հանրապետություն գոռալդ ինչի՞ մասին էր…
Բա մասնագիտությամբ իրավաբանական ավարտածը, որն այսօր իբր հղում է տալիս միջազգային իրավունքին, երեկ ինչո՞վ էր մտածում, որ նման հայտարարություններ էր «ցրցփնում»…
Բա ինչու՞ էիք «խալխի» սուվերեն տարածք մտել ու գոռում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Աղդամի բաղերից նռեր ցրում, նկարվում ու իմիջ ստեղծում:
Բա ղեկավարդ ի՞նչ գործ ուներ «խալխի երկրում», որ մի հատ էլ ուրիշի հողի վրա նախագահ էր ինագուրացիա անում, դժբախտ ու դժգույն Շուշիում էլ պարում, երգում, կերուխում էր անում, վերջում էլ խմած գետիններին վեր ընկնում, քնում:
Բա այդ ժամանակ չգիտե՞իք ու նոր հայտնաբերեցի՞ք, որ «Ղարաբաղը եղել է և կա Ադրբեջանի մաս», որ կար քո ու Ալիևի ասած 4 ռեզոլյուցիաները:Կամ դու գոնե կարդացած կա՞ս ՄԱԿ-ի այդ 4 բանաձևերը: Գոնե գիտե՞ս դրանց բովանդակությունը, որ հիմա դրոշակ ես սարքել:
Բա ինչու՞ հայտարարեցիք, թե՝ «ինչ պետք ա էդ էլ բանակցում ենք», «սկսում ենք զորայական կետից», եթե ձեզ համար ամեն ինչ պարզ էր ու դոգմատիկ ճշմարտություն:
Թե՞ ողջ բանակցությունները «պռավալի տալն» ու այսքան տարվա արած-դրած, ստեղծածը վարի տալը, պատերազմով հանձնե՞լն էր ձեր զրոյական կետը:
Բա որ նախկինները, ձեր ասելով, արդեն տվել էին, ո՞նց էիք անարգել գնում-գալիս Արցախ, եթե տվել էին, դուք էլ համաձայն էիք, որ Արցախը Ադրբեջան է, բա ինչու՞ գնացիք պատերազմի:
Բա որ Արցախը ձերը չէր, ինչու՞ այդ հողի համար պատերազմեցիք, տղերքին զոհեցիք:
Թե՞ կարող էր միամիտ հաղթանակ լիներ, ձեզ Տիգրան Մեծ կարգեիք ու ասածներդ էլ հիմա չհնչեր:
Բա ինչու՞ պատերազմը չդադարեցրիք, երբ մի քանի անգամ եղել էր այդ հնարավորությունը,
ինչու՞ ժամանակին չհամաձայնեցիք «Լավրովի պլանին»:
Բա որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք էր, զինվորներիդ ինչու՞ էիր զորակոչում Արցախի ՊԲ, ղեկավարդ որդուն ինչու՞ էր ուղարկում օտարի հողի վրա ծառայության ու պատերազմի:
Բա չես մտածե՞լ, որ այսօրվա հայտարարությունդ վաղվա իրավական պրոբլեմներն են, որոնց համար դուք եք նաև պատասխան տալու:
Վաղը մյուս օրը, արցախի վերնախավի նման դուք ևս որպես «օկուպանտ» կանգնելու եք Բաքվի դատարանի առաջ:
Դու հասկանու՞մ ես, որ ասածներիցդ հետո պետք է սպասես Ադրբեջանի՝ կոնտրիբուցիա ու ռեպարացիա վճարելու հիմնավորմանը…
Դու հասկանու՞մ ես, որ այդ ռեզոլյուցիաները մեջբերելով հաստատում ես, որ Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա, որ հարձակումը լեգիտիմ է եղել։
Դու հասկանու՞մ ես, որ փաստացի ծանրագույն հանցագործության մասին հաղորդում-ցուցմունք ես տվել։
Հանցագործություն, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հաշմանդամ դարձել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է այսօր:
Փաստացի դու ասում ես, որ 2018 թվականից ի վեր, ձեր իսկ իշխանությունը մերժել է Ադրբեջանի «օրինական» պահանջները, չի կատարել «միջազգային հանրության» առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի բանաձևերը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրել պատերազմ, պատերազմ է վարել, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։
Ախր, սա էլ հո ախրաննիկներովդ անպաշտպան քաղաքացուն բռնել, գետնին տապալել ու վրեն թքելը չէ, որ տակից դուրս գաս ու անպատիժ մնաս …
Ա՛յ, սուտի իրավաբան, ԱԺ նախարար, դու քամակովդ ես մտածու՞մ, որ՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին հարցին, պատասխանում ես, թե՝ «այդ մանրուքը չենք քննարկել»…
Երկրիդ սուվերեն տարածքն օկուպացնելը մանրու՞ք է այ ….
Չնայած ձեզ համար, իհարկե՛, մանրուք է:
Ղեկավարդ էլ, դու էլ ասում եք, որ «kakoй нибудь» ձնոտ սարերի ու սարի վրի լճերի համար չկա պատերազմելու:
Բա չես մտածու՞մ, որ ասածդ կանաչ լույս ու հրավեր է Բաքվին՝ նոր տարածքներ գրավելու…
Մարդիկ տեսնում են, որ ձեզ ձեր տարածքները պետք չեն:
Ձեզ պետք չեն, նրանց պետք են:
Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք…
Դուք Արցախի հարց եք փակում, Արցախը ջնջում եք դասագրքերից ու փաստաթղթերից, «Արցախ» բառի արտաբերումն եք արգելում, բառից «ուխոդվում», հայրենադարձության պահանջ անգամ չեք առաջ քաշում, իսկ Ադրբեջանի Միլի մեջլիսում կոլեգա Գաֆարովադ՝ «Արևմտյան Ադրբեջան» (Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք) վերադարձի հարցով նախաձեռնող խումբ
է ստեղծում:
Ստացվում է՝ Էլչին Ամիրբեկովը ձեզանից խելացի ու հեռատես է, որ հայտարարում է՝ «Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»:
Ու ճիշտ է ասում. ձեզ նման հեղհեղուկ սուտասան, դիլետանտ-դեմագոգների հետ ի՞նչ պայման ու պայմանագիր:
Դուք այդքան չկաք, որ ձեզ հետ չկա պայմանագիր անգամ կնքելու…
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն էլ գլխների գալիքը հասկանալով, հայտարարում է, որ «Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»: Չնայած՝ դուք կամակատար եք:Այս պահանջն էլ եք բավարարելու:
Ինչևէ, ИЗ ГРЯЗИ В КНЯЗИ!
Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին…»:

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ