Իրանը եւ Ադրբեջանը «գրեթե համաձայնեցրել» են Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղային երթուղին

«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն Իրանի գործընկերների հետ գրեթե համաձայնեցրել է Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղու առավել ընդունելի երթուղին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։ Նրա խոսքով՝ ներկայում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումը շարունակվում է արագացված տեմպերով։ Հերթական փուլում կատարվում են Նախիջեւանի երկաթուղու վերակառուցման նախագծափաստաթղթավորման աշխատանքները։ Ռովշան Ռուստամովը նաեւ նշել է, որ ներկայում իրանական կողմից բանակցություններ են վարվում կամուրջների եւ երկաթգծի անցնելու տեղի մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն