Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։ Այդ մասին հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։
Արցախի ցեղասպանության մասին խոսում են օտարերկրացիները, բայց ոչ Փաշինյանը։ Աշխարհի բազմաթիվ կետերից հնչում են պահանջներ՝պատժել Ալիևի կլանին Արցախի դեմ գործած ցեղասպան գործողությունների համար, սակայն Երևանում՝ՔՊ-ում քառ լռություն է, քանի որ նրանց համար Ալիևը դաշնակից է, ով հայաթափեց Արցախն ու այսօր շանս է տալիս ՔՊ-ին մնալ իշխանության և դառնալ միլիոնատեր։
Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում պատերազմի իմիտացիայով՝հայոց բանակն ոչնչացնելու գնով Արցախի զգալի հատվածը հանձնվեց Ադրբեջանին։ Այդ օպերացիան իր հայակործան ավարտին հասցվեց 2023թ․-ին, քանի որ մինչ այդ՝2020թ․-ին ռուս խաղաղապահները թույլ չտվեցին հայաթափել Արցախը մինչև վերջ։
Արևմուտքը հուշեց Փաշինյանին, որ նա Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում՝ռուս խաղաղապահներին այնտեղից դուրս հանելու համար։
Փաշինյանն ու թիմն ոչինչ չեն անում Բաքվից հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարները՝Փաշինյանի ու ՔՊ-ի համար սպառնալիք են, քանի որ Երևանում հայտնվելով բացահայտելու են Փաշինյանի ու ՔՊ-ի գործողություններն Արցախի դեմ։
Բացի այդ, 2026թ․-ի ընտրությունների նախաշեմին նրանք չեն ցանկանում քաղաքական մրցակիցներ ունենալ, ովքեր կկարողանան համախմբել արցախահայությանը։
Փաշինյանն ու թիմը պատրաստ են կատարել Ալիևի բոլոր պահանջները՝միայն թե մնան իշխանության և շարունակեն հարստանալ ու հայաթափել Հայաստանը։
Սեդա Գևորգյան


































