Հայերը, իրանցիները, արաբները ժողովուրդներ են, որոնք պատմականորեն գոյություն են ունեցել և կլինեն ապագայում իրենց ազգային յուրահատկության շնորհիվ

Համահայկական Ճակատ Շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կա ազգային յուրահատկություն, որը կմնա, ինչ էլ որ լինի ժողովրդի հետ: Մենք` հայերս, ունենք մեր պատմությունը, լեզուն, մշակույթը, գրականությունը։ Մենք մի քանի անգամ կորցրել ենք պետականություն, բայց վերականգնել ենք այն։ Օսմանյան կայսրության տարածքում տեղի է ունեցել ցեղասպանություն (1915-1923 թթ.): Մեր ժողովուրդը շատ այլ սարսափելի օրեր է ապրել։ Մինչ օրս մենք ճակատագրի հարվածներ ենք ստանում, բայց պայքարում ենք, և մենք գոյատևելու ենք։ Շատ ազգեր, նույնիսկ երբեմնի մեծ կայսրություններ պարզապես անհետացան: Հայերը, իրանցիները, արաբները ժողովուրդներ են, որոնք պատմականորեն գոյություն են ունեցել և կլինեն ապագայում իրենց ազգային յուրահատկության շնորհիվ»:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն