Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել բյուջետային միջոցներից շուրջ 5,4 միլիոն դոլար յուրացնելու համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է ինը տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար, հայտնում է ekhokavkaza.com-ը:

Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Դատարանը հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300,000 լարիով։

Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ գործընթացը քաղաքական բնույթ է կրում։

Վրաստանի դատախազությունը պնդում էր, որ 2009 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 25-ը Միխեիլ Սաակաշվիլիի հանձնարարությամբ և կազմակերպմամբ պետական ​​բյուջեից յուրացվել է 9 միլիոն լարի (այն տարիներին շուրջ 5,4 միլիոն դոլար)՝ նրա անձնական նպատակների համար։

Ազատազրկման նոր ժամկետը կհաշվվի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, ըստ դատավճռի, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։ Միաժամանակ նրա նկատմամբ շարունակվում են դատավարությունները՝ կապված 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի և սահմանի ապօրինի հատման հետ կապված գործերով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն