Երևան-Երասխ ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Հ․-ն, իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Ամալյա Խ․-ն հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն